«Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ եք դուք ուտում». EU4Youth-ի պատմությունը երիտասարդ հայ սոցիալական ձեռներեց Սամվելի մասին
1 Մարտի, 2022

«Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ եք դուք ուտում». EU4Youth-ի պատմությունը երիտասարդ հայ սոցիալական ձեռներեց Սամվելի մասին


Զրոյից բարգավաճ սոցիալական ձեռնարկություն կառուցելը բավականին բարդ խնդիր է: Դա պահանջում է համառություն և հսկայական մոտիվացիա։ Սոցիալական ձեռնարկություններին անհրաժեշտ են ոչ միայն բիզնես գաղափարներ, այլև էմոցիոնալ ներդրում և նվիրվածություն: «Հաթերք ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանը հոգ է տանում ինչպես մարդկանց, այնպես էլ նրանց առողջության մասին։ Նա սկսել է իր հայրենի Արցախում մեղր արտադրելուց, իսկ այժմ պատրաստվում է իր արտադրանքը վաճառել Դուբայի երկու խանութներում:

Բիզնեսի ընդլայնումը բարդ է ցանկացած ընկերության համար, իսկ «Հաթերք Ֆուդ»-ն իր հաջողության ճանապարհին առանձնակի ծանր խնդիրների բախվեց 2020 թվականի պատերազմի պատճառով: Չնայած զգալի արտադրական ուշացումներին, ձեռնարկությունը կարողացավ զգալիորեն աճել, թեև Սամվելը ստիպված էր այն տեղափոխել ՀՀ Տավուշի մարզ:

Նա ծանր պարտքերի տակ էր, և ոչ մի բանկ պատրաստ չէր վերականգնվելու համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել նրան, բայց Սամվելը երբեք հույսը չկորցրեց: Ու թեև ոմանք կարող են ենթադրել, որ հույսը վերջինն է մեռնում, իրավիճակների մեծամասնությունը ցույց է տալիս, որ այն ընդհանրապես չի մեռնում. եթե ինչ-որ բանի նկատմամբ հավատը բավականաչափ ամուր է, այն անպայման կհաջողի:

Սամվելը «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում» (SEAG) ծրագրի շրջանակում իր վերապատրաստումը սկսեց սեփական բիզնես գործունեության ամենախոցելի փուլերից մեկում: Ամեն հաջորդ օրը նա ավելի վստահ էր դառնում, որ կարող է հաղթահարել առկա մարտահրավերները և ընթանալ հաջողության ճանապարհով: SEAG ծրագիրը հարմար էր, քանի որ այն նպատակ ունի նպաստել հասարակական փոփոխություններին՝ Հայաստանի և Վրաստանի սահմանամերծ շրջաններում սոցիալական ձեռներեցության գաղափարի և դրա արդյունավետության խթանման միջոցով:

Հարցազրույցի ժամանակ Սամվելը նշեց. «SEAG ծրագրի շնորհիվ ես կարողացա ոտքի կանգնել, դարձա ավելի վճռական, փորձառու, ուժեղ և մոտիվացված, քան երբևէ: Ես կարողացա «Հաթերք Ֆուդ»-ը տեղափոխել ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղ, ստանալ դրամաշնորհներ և ֆինանսական աջակցություն ու սկսել բոլորովին նոր կյանք»:

Այսօր «Հաթերք Ֆուդ»-ը ընկերություն է, որն առաջարկում է 100% բնական և էկոլոգիապես մաքուր բազմազան ապրանքներ Հայաստանի տարբեր ծայրերից՝ մեղր, ակնամոմ, չրեր և այլն: Այն հաջողությամբ համագործակցում է ֆերմերների հետ և միայն պահանջում է, որ նրանց կողմից տրամադրվող արտադրանքը լինի լիովին բնական և աճեցվի առանց որևէ քիմիական նյութի օգտագործման: Ձեռնարկության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մարդիկ արժանի են բնական արտադրանքի, որը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը և բարելավել նրանց առողջությունը:

Սամվելի ներկայիս հիմնական նպատակը միջազգային շուկա դուրս գալն է։ Երբ տեսադաշտում հայտնվեց անհավանական հնարավորություն, Սամվելը որոշեց լիարժեք օգտվել դրանից։ Շուտով Դուբայում պետք է անցկացվեր Օրգանական և բնական արտադրանքի 2021 թվականի ցուցահանդեսը։ Սամվելը, նրա տեխնոլոգ Վլադիմիր Հովսեփյանը և SEAG ծրագրի մենթոր Արտակ Ասլանյանը իրականացրին շուկայի մի շարք ուսումնասիրություններ, որոնք նրանց ստիպեցին հասկանալ, որ իրենց բրենդինգը այնքան էլ հարմար չէ միջազգային շուկայի համար: Մի քանի օրվա ընթացքում նրանք գտան միջազգային հանրահայտ ընկերություն՝ իրենց արտադրանքի ամբողջական ռեբրենդինգն իրականացնելու համար:

Նրանք լուրջ և արժանապատվորեն վերաբերվեցին այս հնարավորությունը և Դուբայ մեկնեցին ցուցահանդեսից չորս օր առաջ՝ շուկան ավելի լավ ուսումնասիրելու և SEAG ծրագրի դասընթացի ընթացքում սովորած հմտությունները կիրառելու (հայտնի ապրանքանիշերի ռազմավարությունները ուսումնասիրելու և ամենաարդյունավետ տեխնիկաներն իրենց սեփական մարքեթինգային ռազմավարության մեջ ներառելու) համար: Նրանց ջանքերն ապարդյուն չէին. ցուցահանդեսի ժամանակ հետաքրքրություն ցուցաբերեցին բազմաթիվ մարդիկ և ընկերություններ: «Հաթերք Ֆուդ»-ը շուտով պաշտոնական համագործակցություն կսկսի Դուբայի երկու խանութների հետ:

Այն բանից հետո, երբ «Հաթերք Ֆուդ»-ի թիմը գնահատեց իրենց արձանագրած առաջընթացը և համոզվեց, որ լավագույնս հասել է սահմանված նպատակներից յուրաքանչյուրին, սկսեց մտածել հաջորդ քայլերի մասին: Ընկերությունն այս պահին ունի 11 աշխատակից։ Սամվելը նախատեսում է առաջիկա 2 տարվա ընթացքում ընդլայնել իր բիզնեսը և կարիերայի հնարավորություններ ապահովել ավելի քան 100 մարդու համար։ Ընկերության կառաջարկի մեղվաբուծության նոր տեխնոլոգիաների առաջադեմ ուսուցում, համապատասխան կրթություն ստացած ապագա մասնագետներն էլ կկարողանան փայլել ապագայում:

«Մենք մտածում ենք հասարակության, նրան սնուցող ապրանքների և երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մասին, ինչպես նաև ապահովում ենք հավասարության և բազմազանության քաղաքականության կիրառմամբ համընդգրկուն միջավայր: Մեր ձեռնարկությունն ավելին է, քան պարզապես սննդամթերքի արտադրությունը», – ասում է Սամվելը։ Նա անում է ամեն ինչ, որպեսզի առաջ տանի իր սոցիալական ձեռնարկության առաքելությունը:

Հեղինակ՝ Նելլի Գևորգյան, «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ, Հայաստան

«EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում» (SEAG) ծրագիրն ուղղված է երիտասարդների կարողությունների զարգացմանը՝ վերջիններիս սոցիալական ձեռներեցության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ փոխանցելու միջոցով, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծմանը՝ ոլորտում երիտասարդական նախաձեռնություններին սատարելու նպատակով: Ծրագիրն ուղղված է նաև սոցիալական էկոհամակարգի ամրապնդմանը՝ համապատասխան ոլորտում հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով: SEAG-ի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների (18-30 տարեկան) ձեռնարկատիրական ներուժը սոցիալական ձեռներեցության ոլորտում, մասնավորապես՝ սոցիալական համախմբվածությանը, զբաղվածությանը, ներառականությանը և անհավասարության նվազեցմանը նպաստելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է հայկական «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Mercy Corps International-ի և Բիզնես խորհրդատվական կազմակերպությունների վրացական ասոցիացիայի (ABCO) հետ համագործակցությամբ՝ «EU4Youth» ծրագրի շրջանակներում:

Իմացիր ավելին «Հաթերք Ֆուդ»-ի և ձեռներեց Սամվել Միրզախանյանի մասին

https://www.facebook.com/HaterkFood

https://www.facebook.com/SamvelMirzakhanyan



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,