ForgeFiction. ԵՄ աջակցությամբ ստեղծված և ֆանտաստիկայի սիրահարներին ու գրքասերներին միավորող հարթակն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը

ForgeFiction. ԵՄ աջակցությամբ ստեղծված և ֆանտաստիկայի սիրահարներին ու գրքասերներին միավորող հարթակն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը

3 Սեպտեմբերի, 2019

Այս հարթակի յուրահատկությունն այն է, որ այստեղ գրանցվողները համատեղ գրքեր են գրում:

«Մեր հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն համատեղ կառուցել դեպքերի ժամանակագրությունը, ստեղծել կերպարներ և զարգացնել դրանք հարթակի մյուս մասնակիցների օգնությամբ»,- ասում է ստարտափի համահիմնադիր Հրաչ Տոնեյանը՝ հավելելով, որ հիմնականում ֆանտաստիկայի ժանրի գրքեր են գրվում:

Կայքում արդեն 25 գիրք են սկսել գրել։ Առաջին գրքի առաջին մասն արդեն շուտով պատրաստ կլինի: Հարթակի հեղինակները մտադիր են այն հանել վաճառքի միջազգային շուկայում:

«Գրքերի գրվել ավարտվելուն պես, «ForgeFiction»ն իրավունք ունի դրանք վերջնական տեսքի բերել և հանել վաճառքի։ Վաճառքից ստացված հասույթի մի մասը տրամադրվում է այն օգտատերերին, ովքեր մասնակցել են գրքի ստեղծմանը։ Առաջին մեծ գիրքը, որը տպագրության շանս ունի, ֆանտաստիկայի ժանրին է պատկանում և մոտ մեկ ամսից պատրաստ կլինի։ Այն 300 էջից է բաղկացած»,- ասում է Հրաչ Տոնեյանը:

  • arn forgefiction 11 1
    ForgeFiction team
  • arn forgefiction 04
    Hrach Toneyan, co-founder and CEO of ForgeFiction shows how the platform works
  • arn forgefiction 06
    Hrach Toneyan, co-founder and CEO of ForgeFiction shows how the platform works

Գրքերը սկզբնական շրջանում վաճառելու են «Ամազոն»-ում՝ էլեկտրոնային գրքերի տեսքով։ Դրանք գրվում են անգլերեն. հարթակի օգտատերերի մոտ 80 տոկոսն անգլախոս են՝ աշխարհի տարբեր երկրներից։

Այս տարվա գարնանը «ForgeFiction»-ի թիմը դրամաշնորհ է ստացել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU -SMEDA) ծրագրի շրջանակում: «ForgeFiction»-ը նաև Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) 2-րդ փուլի շրջանավարտներից է։

Author: Roza Hovhannisyan

Photos by Nazik Armenakyan

ARN__Breedge_09

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,