ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը

ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը

25 Սեպտեմբերի, 2020

Էներգախնայողությունը և վերականգնվող էներգիան համեմատաբար նոր հասկացություններ են Հայաստանում։ Մի քանի տարի առաջ հայերը թերահավատորեն էին վերաբերվում կանաչ տեխնոլոգիաների ինչպես ֆինանսական, այնպես էլ էկոլոգիական առավելություններին։ Այժմ դժվար է գտնել հայկական գյուղ՝ առնվազն առանց արևային ջրատաքացուցիչների։

Վերջին տարիներին, «Կանաչ աճի» հիմնադրամը (GGF) և Եվրամիությունը (ԵՄ) ակտիվորեն նպաստում էին Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի զարգացմանը և տարածմանը։ GGF-ը ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող մասնագիտացված հիմնադրամ է, որը առաջ է մղում էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան ԵՄ հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Բացի այդ, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծեր աջակցում են երկրին՝ ընդլայնելով էներգախնայողության և անվտանգության իր կարողությունները։

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Meri Baghdasaryan, sales consultant at PROFAL
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Edgar Avetisyan, CEO of PROFAL
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Erik Kirakosyan, Head of Glass Manufacturing at PROFAL
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Meri Baghdasaryan, sales consultant at PROFAL, standing next to autoclave-laminated glass

GGF-ը տրամադրում է հատուկ ֆինանսավորում բիզնեսներին և տնային տնտեսություններին՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ, լիզինգային ընկերություններ), որոնք ապահովում են իրենց հաճախորդների հետագա վարկավորումը։ 2012 թվականից սկսած հիմնադրամի հետ համագործակցում են 4 հայկական ֆինանսական հաստատություններ։ GGF-ը այս ընկերություններին տրամադրել է նաև տեխնիկական աջակցություն՝ կարողությունների զարգացման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, վարկային արտադրանքների նախագծման և տեղական շուկայում դրանց խթանման համար։

Կանաչ լիզինգ

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը GGF-ի 4 գործընկեր կազմակերպություններից է։ Դեռ 2014 թվականին, երբ կանաչ տեխնոլոգիաները տարածված չէին Հայաստանում, լիզինգային կազմակերպությունը GGF-ի օգնությամբ մշակեց իր «Կանաչ լիզինգ» արտադրանքը։ Այն իրազեկում կատարեց էներգախնայող տեխնոլոգիաների վերաբերյալ և իր հաճախորդների համար իրականացրեց հաշվարկներ՝ ցույց տալու համար, թե որքան էներգիա և գումար են խնայում շրջակա միջավայրը պահպանելիս։ Մինչ այժմ ԱԳԲԱ Լիզինգը նպաստել է 40 բիզնեսի կանաչ դառնալուն։

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Vahagn Shmavonyan, Head of Commercial Department at ACBA Leasing
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Meri Baghdasaryan, sales consultant at PROFAL, standing next to autoclave-laminated glass
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Vahagn Shmavonyan, Head of Commercial Department at ACBA Leasing

«Մենք առաջին ֆինանսական կազմակերպություններից մեկն ենք Հայաստանում, որը ներդրում է կատարել էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի մեջ»,- ասում է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։ «Մեր հաճախորդները ուրախ են, քանի որ էներգախնայող տեխնոլոգիաներն ի թիվս այլի ազդում են նաև նրանց ֆինանսական հոսքերի վրա։ Էներգախնայողությունից իրենց խնայած գումարները ծածկում են նրանց տոկոսավճարները, իսկ լիզինգը վճարելուց հետո նրանք ունենում են համապատասխան տեխնիկա և խնայում են ռեսուրսներ»։

«Սկզբում դժվար էր հաճախորդներին կանաչ տեխնոլոգիաներ ներկայացնելը, քանի որ նրանք թերահավատորեն էին տրամադրված։ Բայց տեսնելով հարևանների և բարեկամների հաջողության պատմությունները՝ նրանք ցանկանում էին փորձել»,- հավելում է Վահագնը։

Ավելի կանաչ ապակու արտադրություն

PROFAL-ը հայկական կազմակերպություն է, որ մասնագիտացած է ալյումինե և մետաղապլաստե դռների և էներգախնայող պատուհանների արտադրության մեջ։ Ունենալով ավելի քան 300 աշխատակից՝ այն ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկն է։ Կազմակերպությունը նաև պատրաստում է լամինացված ապակի՝ ապակե կոնստրուկցիաների համար։

Երբ PROFAL-ը նոր էր սկսում այն արտադրել, ստիպված էր ապակին ներկրել արտասահմանից, ինչը և՛ գումար էր պահանջում, և՛ ժամանակ։ Կազմակերպությանը լամինացված ապակի ստանալու համար հատուկ սարքավորում էր անհրաժեշտ։ 2015 թվականին PROFAL-ը դիմեց «Կանաչ լիզինգին» և ստացավ մոտավորապես 113,000 եվրո։ Կազմակերպությունը գնեց ավտոկլավ, ինչը նրան հնարավորություն տվեց լամինացնել ապակին և այն վաճառել 15–20%-ով  էժան գնով և ավելացնել ապակու վաճառքը 100%-ով:

Այժմ կազմակերպությունը կարող է իր հաճախորդներին մատակարարել ավելի լավ էներգաարդյունավետ պատուհաններ՝ իջեցված գներով՝ միևնույն ժամանակ նվազեցնելով թափոնները։

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Edgar Avetisyan, CEO of PROFAL
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Erik Kirakosyan, Head of Glass Manufacturing at PROFAL
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը
    Edgar Avetisyan, CEO of PROFAL

«Որպես պատասխանատու բիզնես՝ մենք կարևորում ենք էկոարդյունավետ սարքավորումների օգտագործումը, որոնք ոչ միայն նպաստում են արտադրության զարգացմանը,  այլև նվազեցնում են արտանետումները, ինչպես նաև անվտանգ են շրջակա միջավայրի համար»,- նշում է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

Ապակու արտադրման արտադրամասի պետ Էրիկ Կիրակոսյանը հավելում է․ «PROFAL-ի նման կազմակերպությունը պարտավորված է իր հաճախորդներին ապահովել լավագույն որակի արտադրանքով՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու»։

ԵՄ-ն ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում փոքր բիզնեսի համար  էներգախնայողության և զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը GGF-ի միջոցով ԵՄ-ից ստացել է ավելի քան 41  միլիոն եվրո՝ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման համար։ Հետևելով PROFAL-ի օրինակին՝ այլ ձեռնարկություններ նույնպես օգտվել են ԵՄ աջակցությունից և անցել են ավելի կայուն և մատչելի էներգետիկ ռեսուրսներին։

Ամի Չիչակյան

Aravot.am

EU4Energy: Energy-efficient glass production, Armenia



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,