ԵՄ դրամաշնորհի շնորհիվ հայ ձեռներեցները պատրաստ են շուկա հանել իրենց նոր մշակումը՝ բիզնեսի օգնական ռոբոտին
8 Սեպտեմբերի, 2019

ԵՄ դրամաշնորհի շնորհիվ հայ ձեռներեցները պատրաստ են շուկա հանել իրենց նոր մշակումը՝ բիզնեսի օգնական ռոբոտին


 «Robin»-ը բիզնեսի օգնական ռոբոտ է, որը ծառայություններ է մատուցելու տարբեր ոլորտներում: Այն ստեղծել է հայկական «Expper Technologies» ստարտափ ընկերությունը:

Ռոբոտը հաճախորդների անհատական սպասարկում է իրականացնելու և իրական ժամանակում հաճախորդների հետ զրույցներ է վարելու:

«Հաճախորդների սպասարկման ոլորտում ռոբոտը հանդես է գալիս որպես հյուրանոցների սպասարկման սրահի աշխատակից, որը ողջունում է հաճախորդներին, իրենց ծառայություններն է ներկայացնում նրանց, կարողանում է հասկանալ նրանց տարիքը, սեռը, նախասիրությունները»,- ասում է ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը:

Նույնկերպ «Robin» ռոբոտը ծառայություն է մատուցելու բանկերում, բուժհաստատություններում:

  • (l-r): Davit Martirosyan, Karen Khachikyan, Hayk Khorasanjyan (Photo by Nazik Armenakyan)
  • Robin the Robot (Photo by Nazik Armenakyan)
  • Photo by Nazik Armenakyan

«Տեսականորեն «Robin»-ն ինտեգրվում է այդ ընկերությունների համակարգերի հետ և կարող է ապահովել ցանկացած ծառայություն, որն ունեն նրանք: Մյուս ուղղությունը հաճախորդների սպասարկումն է առողջապահության ոլորտում: Այստեղ երկու նպատակ ունենք. առաջինը՝ երեխաների խնամքն է: Երբ երեխաներին հոսպիտալացնում են, նրանք երկար ժամանակ մնում են հիվանդանոցում, նրանց մոտ մեծ սթրես է առաջանում: «Robin»-ը փորձելու է նվազեցնել սթրեսը երեխաների շրջանում»,- ասում է Կարեն Խաչիկյանը:

Մյուս ուղղությունը, որն ապագայում արդեն կիրագործվի, ծերերի խնամքն է: «Robin»-ը պետք է նրանց հիշեցնի դեղեր ընդունել, ֆիզիկական գործողություններ կատարել, նաև կշփվի նրանց հետ՝ ցրելով միայնությունը:

Կարենն ասում է, որ ռոբոտն արդեն պատրաստ է, և հոկտեմբերի վերջին այն միջազգային շուկա են հանելու: «Այս մտահղացումը մեր թիմինն է: Մենք արդեն երեք տարի է՝ աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ»,- ասում է նա:

Այս տարվա սկզբին ընկերությունը շահել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» («EU-SMEDA») ծրագրի շրջանակներում հայտարարված Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի («EU4Business STEP») դրամաշնորհը: Կարենի խոսքով՝ դրամաշնորհի միջոցով իրենք կարողացել են վերջնական տեսքի բերել իրենց պրոդուկտը ու պատրաստել վաճառքի:

«Այդ դրամաշնորհը ստանալու համար դիմելու գործընթացը շատ օգտակար էր, քանի որ այն դրական ազդեցություն ունեցավ մեր ընկերության բիզնես մոդելի զարգացման վրա: Դրամաշնորհի շնորհիվ մենք կարողացանք սարքավորումներ ձեռք բերել, աշխատակիցներ ներգրավել, ինչի արդյունքում էլ շատ արագ կարողացանք զարգացնել մեր արտադրանքը: Եվ այս պահին մենք արդեն ունենք հաճախորդներ: Հենց Եվրամիության աջակցության շնորհիվ ենք մենք այսօր կարողանում թեստավորում իրականացնել, քանի որ նոր սարքավորումներ ունենք»,- պատմում է Կարենը:

  • Hayk Khorasanjyan (Photo by Nazik Armenakyan)
  • Karen Khachikyan (Photo by Nazik Armenakyan)
  • Karen Khachikyan (Photo by Nazik Armenakyan)
  • Photo by Nazik Armenakyan
  • Karen Khachikyan (Photo by Nazik Armenakyan)

Կարեն Խաչիկյանն ասում է, որ Հայաստանում ռոբոտաշինությունը ապագա ունի: Նա նաև շատ կարևոր է համարում, որ այն մասնագետները, ովքեր ուզում են այս ոլորտով զբաղվել, խորը գիտելիքներ ունենան:

«Հակառակ դեպքում ուղղակի անհնար է առաջընթաց ապահովել, քանի որ աշխարհում արդեն առաջատար տեխնոլոգիաներով նոր լուծումներ են ստեղծում: Մեր երիտասարդ մասնագետները պետք է մեծ ուշադրություն դարձնեն արմատական գիտելիքներ ձեռք բերելու հարցերին: Ինձ թվում է՝ մենք դեռ պետք է շատ աշխատենք»,- կարծում է նա:

  • Photo by Nazik Armenakyan
  • Photo by Nazik Armenakyan
  • Photo by Nazik Armenakyan
  • Davit Martirosyan (Photo by Nazik Armenakyan)

Եթե աշխարհում ռոբոտաշինությունը առանձին մասնագիտություն է, որն ուսուցանում են բուհերում, ապա Հայաստանում այդպես չէ: «Մենք մեր փորձը աշխատանքի ընթացքում ենք ձեռք բերել»,- հավելում է Կարեն Խաչիկյանը:

Armenian entrepreneurs implement innovative ideas in business with EU support

Author: Roza Hovhannisyan

Photos by Nazik Armenakyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,