Եղի՛ր տեղեկացված ապատեղեկատվության մասին. մտածի՛ր՝ մինչև կիսվելը

Եղի՛ր տեղեկացված ապատեղեկատվության մասին. մտածի՛ր՝ մինչև կիսվելը

4 Մայիսի, 2020

ՍՏՈՒԳԻ՛Ր ՀԱՍՑԵՆ

  • Մարդիկ երբեմն սխալներ են թույլ տալիս վեբ հասցեներ հավաքելիս: Օգտվելով դրանից՝ զեղծարարները ստեղծում են կեղծ վեբ կայքեր, որոնք կարող են նման լինել իրական և հանրահայտ տեղեկատվամիջոցներին:
  • Թեև bbcnews1.com-ը նվազ արժանահավատ է թվում՝ իրական bbc.com/news-ի հետ համեմատելիս, այնուամենայնիվ, ավելի բարդ կարող է լինել հիշելը, թե արդյոք տվյալ կայքը գործում է .info կամ .com դոմենային տիրույթում: Նման սխալներից խուսափելու համար էջանշիր քո նախընտրած աղբյուրները կամ որոնման համակարգում հավաքիր լրատվական կայքի անվանումը:
  • Եթե էլեկտրոնային փոստարկղում կամ սոցիալական ցանցերում հանդիպում ես հիպերհղման, ապա կուրսորը շարժիր վերջինի շուրջը՝ մինչև դրա վրա սեղմելը: Այս կերպ կարող ես տեսնել ամբողջական հասցեն և ստուգել, թե արդյոք տվյալ դոմենը ծանոթ է: Այս քայլը նաև լավ պրակտիկա է քո սարքավորումները վնասարար ծրագրային ապահովումներից պաշտպանելու համար:

ՍՏՈՒԳԻ՛Ր ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • Նորությունները հաճախ բավականին ձանձրալի են, բացառությամբ այն հազվագյուտ դեպքերի, երբ, օրինակ, երկու տղաներ փրկել էին սառցե ջրում հայտնված շանը, իսկ հետո պարզվել էր, որ դա գայլ է: Տղասպասավորների կողմից բուրվառի մեջ մարիխուանա լցնելու մասին պատմությունը, թեևս, նույնքան հետաքրքրաշարժ է, բայց, ցավոք, այն կեղծ է: Պատմության ճշմարտացիության վերաբերյալ քո առաջնային բնազդը միշտ չէ, որ հուսալի է, այնպես որ համոզվելու համար բովանդակությունը ստուգիր այլ եղանակներով:
  • Եթե կարդացածդ հոդվածը ծագում է անհայտ աղբյուրից, ապա դրա բովանդակությունը համեմատիր արհեստավարժ լրագրության էտալոնային տեղեկատվամիջոցների հետ, ինչպիսիք են՝ BBC-ն, Deutsche Welle-ն կամ New York Times-ը: Երբեմն կարող են օգտակար գտնվել նաև նախարարությունների կամ պետական այլ մարմինների վեբ կայքերը:
  • Եվ ո՛չ. հետևորդների մեծ թվաքանակը որևէ կերպ չի նշանակում, որ սոցիալական ցանցերում գործող օգտահաշիվը հուսալի աղբյուր է:
  • Երբեմն երևան են գալիս տարիներ առաջ հրապարակված հոդվածներ և այնուհետև ամբողջությամբ արտատպված կամ մասնակի փոփոխություններով օգտագործվում են համատեքստից դուրս նպատակներով: Միշտ ստուգիր հրապարակման ամսաթիվը և ուշադրություն դարձրու հնացած տեղեկության կամ վիճակագրության վրա:

ՄԻ՛ ԽԱԲՎԻՐ

  • Սուտ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն կարելի է ստեղծել գրեթե ամեն ինչի մասին: Կորոնավիրուսի վերաբերյալ, օրինակ, արձանագրվել են կեղծ հոդվածներ, որոնք պնդում են, թե COVID-19-ը այլընտրանքորեն ԱՄՆ-ի, խորքային պետության կամ Ջորջ Սորոսի կողմից լաբորատորիաներում մշակված կենսաբանական զենք է՝ մարդկանց գլխում միկրոչիպեր տեղադրելու և աշխարհի բնակչությանը վերահսկելու նպատակով:
  • Տեքստը, որում առկա է պնդում, թե ինչ-որ բանի տեղի ունենալը պայմանավորված է դրա հետևում կանգնած չարամիտ նպատակ հետապնդող գաղտնի խմբի գոյությամբ, ինքնըստինքյան պետք է տա տագնապի ազդանշանը: Այդ ազդանշանը պետք է ավելի բարձր լինի, եթե հոդվածում ասված է.
  • ոչինչ պատահական չի լինում.
  • ոչինչ այնպես չէ, ինչպես թվում է.
  • ամեն ինչ փախկապակցված է:
  • Նաև հիշիր, որ այնպիսի հոդվածներով կիսվելը, որոնցում առկա է կեղծ պնդում, թե կորոնավիրուսը հնարավոր է բուժել աղի կամ կոճապղպեղի միջոցով, կարող է ունենալ լուրջ առողջապահական հետևանքներ, քանի որ դրանք կարող են մարդկանց խրախուսել անտեսել հեղինակավոր բժշկական ցուցումները:

ՍՏՈՒԳԻ՛Ր ՏԵՂԵԿԱՏՎԱՄԻՋՈՑԸ

  • Վստահելի և արհեստավարժ լրատվամիջոցները չեն տրվում դավադրության տեսություններին և միակողմանի կարծիքները հրապարակում են դրանց համար նախատեսված տեղում, այն է՝ op-ed բաժնում:
  • Հեղինակավոր լրագրությունը հետևում է սահմանված ոլորտային չափորոշիչներին. հոդվածը պետք է ունենա մեկից ավելի աղբյուր և ներկայացնի մրցակցային տեսակետներ՝ տվյալ խնդրի վերաբերյալ հավասարակշռված հաշվետվություն ներկայացնելու համար:
  • Եթե ունես կասկածներ, ծանոթացիր տեղեկատվամիջոցի  «Մեր մասին» և «Կապ» բաժիններին: Եթե ​​այն իսկապես հուսալի լրատվամիջոց է, ապա դու պետք է գտնես այնտեղ աշխատող լրագրողների ցանկն ու թափանցիկ տեղեկատվություն տվյալ կազմակերպության և դրա ֆինանսավորման վերաբերյալ:
  • Պատասխանատվության կանչվելիս ապատեղեկատվության միջոցները հաճախ օգտագործում են հակադարձ տրամաբանության մեթոդը և կարող են փորձել ապացուցել, թե ոչ թե իրենք, այլ դու ես շփոթեցնում կամ ապատեղեկացնում այլոց: Ինչպես Դարթ Պուտինն (Darth Putin) է փայլուն կերպով նկատել իր թվիթերյան գրառման մեջ. «Եթե նա բադի տեսք ունի, ձայնում է ինչպես բադը, հերքում է, որ ինքը բադ է, պահանջում է ապացուցել, որ ինքը բադ է, մեղադրում է, որ բադը դու ես, ասում է, որ քո շունը բադ է, որ քո ընկերոջ կատուն բադ է, և որ վերոհիշյալ բոլոր 3 «բադերը» ռուսաֆոբ բադեր են, ապա դա Կրեմլի բադ է»:
  • copy of editors note sasha l. houston 1
    Think before you share

ՍՏՈՒԳԻ՛Ր ՀԵՂԻՆԱԿԻՆ

  • Ճանաչու՞մ ես հոդվածի հեղինակին: Կարո՞ղ ես գտնել նախկինում նրա հեղինակած որևէ նյութ: Հարգանքի արժանի լրագրողը մշտապես համբավ է վայելում:
  • Եթե ունես կասկածներ, ստուգիր, թե արդյոք տվյալ հեղինակի (կամ բանալի բառերի կամ տեքստի առանձին հատվածների) մասով որևէ արդյունք կա փաստերի ստուգման կայքում: Ապատեղեկատվությունը ևս ունի հետագիծ:
  • Արդյո՞ք տվյալ լրագրողն առհասարակ գոյություն ունի: Որոշ անազնիվ հեղինակներ իրենց հոդվածները հրատարակում են հնարած անվանման ներքո:

ՍՏՈՒԳԻ՛Ր ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

  • Երբեմն փորձագետ ներկայացողն իրականում ոչ թե փորձագետ, այլ՝ «փորձագետ» է, ով միևնույն ժամանակ մասնագիտացած է, օրինակ, խորքային պետության, հնագույն այլմոլորակայինների և արտաքին քաղաքականության հարցերում:
  • Եվ երբեմն առաջադեմ գաղափարներ ու քննադատական մտածողություն տարածել խոստացող հետազոտական կենտրոնները պարզապես հին ու բարի մերձկրեմլյան կենտրոնակետեր են:
  • Եթե նյութում օգտագործված են բացառապես անանուն աղբյուրներ կամ այդպիսիք ուղղակի գոյություն չունեն, ապա դա քեզ պետք է զգուշավոր դարձնի:

ՍՏՈՒԳԻ՛Ր ՆԿԱՐՆԵՐԸ

  • Տեսնելն այլևս բավական չէ հավատալու համար: Երբեմն որոշ պատկերներ բոլորովին այլ համատեքստում օգտագործվում են մեկ այլ երկրում կամ վերաօգտագործվում են տարիներ անց: Պատկերների օգտագործման նմանատիպ չարաշահումները կարող են տեղի ունենալ՝ ի «ապացույց» այն բանի, թե իբր տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների կամ ՆԱՏՕ-ի, երբ իրականում այդպիսի բան չի եղել:
  • Ստուգիր, թե արդյոք տվյալ պատկերն օգտագործվել է նախկինում՝ այն վերբեռնելով համացանցում պատկերների որոնման համար նախատեսված Google-ի հատուկ համակարգում կամ TinEye-ում:
  • Լուսանկարի կազմը կամ անկյունը փոփոխելով կամ պարզապես այն կտրելով՝ դրանում պատկերված ամբոխը կարող է փոքր կամ հսկայական տեսք ստանալ: Եվ, իհարկե, գոյություն ունի լուսանկարների խմբագրման ծրագրակազմի մի ամբողջ աշխարհ…
  • Տեսանյութերի դեպքում իրավիճակն ավելի լավը չէ, քանի որ օրըստօրե ավելի դյուրին է դառնում մակերեսային կեղծիքների (shallowfakes) կամ խորքային կեղծիքների (deepfakes) պատրաստումը: Ծանոթացիր այդպիսի օրինակների հետ The Wall Street Journal-ում և The New York Times-ում:
  • cat1
    Think before you share
  • cat2
    Think before you share
  • cat3
    Think before you share

ՄՏԱԾԻ՛Ր՝ ՄԻՆՉԵՎ ԿԻՍՎԵԼԸ

  • Վերնագրի իմաստն այն է, որ մարդիկ սեղմեն դրա վրա: Կուլ մի՛ տուր (մի՛ սեղմիր) խայծը. նախ կարդա հոդվածը (և հետո միայն կիսվիր դրանով):
  • Եթե սոցիալական ցանցերում որևէ խիստ տարածված բան ես տեսնում, զգուշացիր բոտերից: Այն, որ տվյալ օգտահաշիվը մարդկային հնարավորություններից ավելի հաճախ է գրառումներ անում, ունի լեզվական կամ շարահյուսական խնդիրներ կամ չի կարողանում ներգրավվել զրույցներում, պետք է զգոնության հիմք դառնա:
  • Եվ ո՛չ. որևէ տեղեկության լայնորեն տարածված լինելն ինքնաբերաբար չի նշանակում, որ այն ճիշտ է: Իրականում, դա նույնիսկ չի նշանակում, որ այն հանրաճանաչություն է վայելում, քանի որ 50,000+ հավանումներ, կիսումներ, ռեթվիթներ և դիտումներ գնելը կարող է արժենալ ընդամենը երկու հարյուր եվրո:
  • Ապատեղեկատվությունը հաճախ թիրախավորում է հույզերը՝ թիրախավորելով մեզանում առկա անարդարության, վախի, հրատապության, զզվանքի և այլ բացասական զգացումները: Նկարները, էմոջիները և ազդեցիկ վերնագրերը լրացում են հանդիսանում հոդվածի կամ սոցիալական ցանցերում գրառման հուզական ուղերձին: Ուշադրություն դարձրու, թե ինչպես է այս մարտավարությունն օգտագործվում՝ որոշակի ուղերձներ տեղ հասցնելու համար:
  • Կատակներն ու երգիծանքն ունեն իրենց սեփական արտահայտչաձևերը և պարտադիր չէ, որ դրանք լինեն փաստական: Ահա, թե ինչու են դրանք կատակ կամ երգիծանք: Ծիծաղիր, բայց դրանք մի ընդունիր որպես բացահայտ ճշմարտություն:
  • Եթե ցանկանում ես ստուգել հմտություններդ, փորձիր քո ուժերը EUvsDisinfo-ի վիկտորինայում և իմացիր, թե արդյոք կարող ես իրական նորությունները տարբերակել երգիծանքից ու ապատեղեկատվությունից:

ԾԱՆՈԹԱՑԻ՛Ր ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տվյալների շտեմարան — FIRSTDRAFT

Փաստերի ստուգման հարթակներ՝ PolygraphStopFake, Snopes և Politifact

Գտիր քո տեղական փաստերի ստուգման հարթակը հետևյալ ցանկում, իսկ Facebook-ի հետ աշխատող կազմակերպություններ գտնելու համար նայիր այստեղ

Առցանց հետաքննություններ — Bellingcat

Ապատեղեկատվության ցուցադրում և բացատրում — Digital Forensics Lab

  • copy of cat check
    Think before you share
  • jd00121
    Think before you share

Եվրոպական նախաձեռնություններ.

EUvsDisinfo տվյալների շտեմարան

Եվրոպական հանձնաժողով. եվրամիֆեր

Եվրոպական խորհրդարանի վերլուծական կենտրոն. ապատեղեկատվություն

2019 թ.-ի եվրոպական ընտրություններ

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք ունես, ծանոթացիր մեր ընթերցանության ցանկին: Իսկ եթե զգում ես, որ տեղյակ ես այն ամենին, ինչը մենք գրել ենք այստեղ, և նույնիսկ գիտես ավելին, ապա գիտելիքներովդ կիսվիր այլոց հետ:

euvsdisinfo.eu-ի հրապարակած հոդվածները՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,