“Breedge” հայկական ստարտափ. գործատուների և ուսանողների միջև կապի հարթակ
29 Օգոստոսի, 2019

“Breedge” հայկական ստարտափ. գործատուների և ուսանողների միջև կապի հարթակ


Մի խումբ երիտասարդների մտահղացմամբ ստեղծված «Breedge» հայկական ստարտափը գործատուների և ուսանողների միջև կապի հարթակ է:

Գործատուներն այս հարթակի միջոցով գտնում են իրենց անհրաժեշտ կադրերին, իսկ ուսանողներն իրենց կարիերան են զարգացնում:

Վահան Մելքոնյանը, Մարիա Ալոյանն ու Լիանա Հակոբյանը «Breedge»-ի համահիմնադիրներից են: Մեզ հետ զրույցում երիտասարդները մանրամասներ են ներկայացնում իրենց գաղափարի իրագործման մասին։ Ստարտափը ստեղծել են 2017  թվականի մարտին։ Այս հարթակի շնորհիվ արդեն աշխատանքով է ապահովվել 230 ուսանող:

Ամերիկյան համալսարանի ուսանող Վահան Մելքոնյանն ասում է, որ իրենց հարթակի նպատակն է աշխատաշուկա ներգրավել «ճիշտ» ու երիտասարդ կադրերի։

  • Liana Hakobyan, one of the founders of Breedge company
  • Maria Aloyan, one of the founders of Breedge company
  • Maria Aloyan shows how their project works
  • Maria Aloyan shows how their project works
  • Maria Aloyan shows how their project works

«Ոլորտային սահմանափակում չկա. մենք աշխատել ենք ավելի քան 140 ընկերության հետ, որոնց 30-35 տոկոսը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններն են։ Ուսանողները մեր կայքում տեղադրում են իրենց անձնական տվյալները: Շեշտը դրվում է ոչ թե աշխատանքային փորձի, այլ նրանց ով լինելու վրա, քանի որ ուսանողների դեպքում փորձը քիչ է։ Մյուս կողմից էլ, մեր կայքում գրանցվում են կազմակերպությունները, հայտարարություններ են տեղադրում իրենց էջում և գտնում թեկնածուներ»,- ասում է Վահան Մելքոնյանը։

Թիմի անդամները ծանոթացել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի կողմից  կազմակերպված «Startup Boost Weekend» միջոցառման ժամանակ: Այս միջոցառման գաղափարն այն է, որ ուսանողները պետք է թիմ ձևավորեն և ստարտափի գաղափար ներկայացնեն կազմակերպիչներին: «Breedge»-ի համահիմանդիրները մեկ օրում մեկտեղել են իրենց ուժերն ու ներկայացրել են սեփական գաղափարը՝ դառնալով «Startup Boost Weekend»-ի  հաղթող:

Սա նրանց հնարավորություն է տվել իրենց գաղափարը զարգացնել Հայաստանի ամերիկյան համալսարանի տարածքում գործող «EPIC» ինկուբատորում:

Լիանա Հակոբյանն ասում է. «Ամենակարևորը մեզ համար ծանոթությունն էր, որը ստեղծեցինք այդ միջոցառման ժամանակ, քանի որ դրան մասնակցում էին նաև ՏՏ ոլորտի առաջամարտիկները»:

  • Vahan Melkonyan, one of the founders of Breedge company
  • Vahan Melkonyan, one of the founders of Breedge company
  • Vahan Melkonyan, one of the founders of Breedge company

Հետագայում Եվրամիության աջակցությամբ երիտասարդներն ընդլայնեցին ու զարգացրեցին իրենց գաղափարը:

Նրանք եռամսյա դասընթաց են անցել Հայկական ստարտափ ակադեմիայում (https://www.startupacademy.am/), որտեղ ձեռք են բերել հմտություններ առ այն, թե ինչ քայլեր պետք է անել հաջողության հասնելու համար, ինչպես է պետք հաջողված պրոդուկտ ստեղծել և այն մտցնել շուկա։

Նշենք, որ այս ակադեմիան նույնպես գործում է «EU-SMEDA» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Արդեն 2018 թվականին թիմը ստացավ «EU-SMEDA» ծրագրի շրջանակում հայտարարված Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (EU4Business STEP) դրամաշնորհը:

Վահան Մելքոնյանն ասում է, որ այն հնարավորություն տվեց շարունակել իրենց գործունեությունը, ավելի շատ կազմակերպություններ ներգրավել «Breedge»-ի օգտագործման համակարգում և ընդլայնել պրոդուկտը։

«Մենք «STEP»-ի շրջանակում կարողացանք նոր պրոդուկտ ձևավորել, որն ամբողջ հարթակը կկապի համալսարաննների հետ։ Հիմա արդեն չորս համալսարան օգտվում է «Breedge»-ից՝ որպես կարիերայի հարթակ: Մի քանի այլ համալսարանների հետ էլ արդեն հաջորդ ուսումնական տարուց համագործակցելու շուրջ պայմանավորվածություն ունենք»,- ասաց նա:

  • Inside the Breedge office
  • Vahan Melkonyan and Liana Hakobyan, Breedge co-founders
  • Inside the Breedge office
  • Inside the Breedge office

«Breedge»-ի թիմը «EU4Business STEP»-ի շրջանակում նաև ստեղծում է նոր նախագիծ, որը ՏՏ ոլորտի կազմակերպություններին կօգնի ավելի խելացի ճանապարհով երիտասարդ կադրեր ներգրավել։ Հաշվի առնելով ոլորտում առկա կադրերի պակասը՝ խոշոր ոլորտային կազմակերպությունների հետ փորձ է արվում ներդնել նոր նախագիծ, որի շրջանակում ուսանողը նախ համապատասխան ուսուցում կանցնի, հետո արդեն կդիմի տվյալ ընկերություն՝ աշխատանքի անցնելու համար:

«Breedge»-ի հեղինակներն ասում են, որ այսօր հարթակում արդեն մոտ 4000 ուսանող է գրանցված, ովքեր ներկայացնում են տարբեր բուհեր։ «Breedge»-ը մինչ օրս աշխատել է ավելի քան 150 կազմակերպության հետ, 230 ուսանող էլ հարթակի շնորհիվ աշխատանք են գտել։ Ուսանողների համար հարթակում գրանցվելն անվճար է, իսկ գործատուները համար՝ վճարովի:

Author: Roza Hovhannisyan

Photos by Nazik Armenakyan

Article published in Armenian, Russian and English by Lragir.am

ARN__Breedge_09


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,