EU4Culture. Ուղեցույց «Աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերին՝ մշակութային զարգացման ռազմավարության մշակման գործում» թեմայով դրամաշնորհային մրցույթի դիմորդների համար
4 Հունիսի, 2021

EU4Culture. Ուղեցույց «Աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերին՝ մշակութային զարգացման ռազմավարության մշակման գործում» թեմայով դրամաշնորհային մրցույթի դիմորդների համար


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ն մշակույթի համար») ծրագիրը մեկնարկել է «Աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերին՝ մշակութային զարգացման ռազմավարության մշակման գործում» թեմայով իր առաջին հայտամրցույթը և հրապարակել կից ուղեցույց՝ դրամաշնորհի դիմորդների համար:

Հայտամրցույթն ուղղված է աջակցելու Արևելյան գործընկերության հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքներին՝ մշակութային զարգացման ռազմավարության մշակման և իրականացման գործում՝ հետևելով Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը:

Գործընթացի առաջին քայլը կլինի Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրից հինգ քաղաքների ընտրությունը, որոնք այնուհետև կպայքարեն իրենց մշակութային զարգացման ռազմավարության մշակմանն ուղղված ֆինանսական աջակցության համար:

Հայեցակարգային փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Նոր «ԵՄն մշակույթի համար» ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի բարգավաճմանը:

Հայտամրցույթի բոլոր մանրամասները

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,