Դիմիր և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան
5 Հոկտեմբերի, 2021

Դիմիր և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան


Ցանկանու՞մ ես դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Եթե 16-ից 26 տարեկան ես և հանդիսանում ես արևելյան 6 գործընկեր երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա), Եվրոպական միության կամ Միացյալ Թագավորության* քաղաքացի, կարող ես մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներկայացնել դիմում` «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու համար:

Նոր հայտամրցույթն մեկնարկել է այսօր «EU NEIGHBOURS east» («ԵՄ արևելյան հարևաններ») ծրագրի կողմից և ուղղված է եռանդուն ու խանդավառ երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են Եվրամիության հարցերով և ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Մասնակցության համար անհրաժեշտ է տիրապետել վարժ անգլերենի, ունենալ շրջապատի և երկրի զարգացման ու բարգավաճման գործում մեծ ներդրում ունենալու ձգտում և պատրաստ լինել բավականաչափ ժամանակ հատկացնել քաղաքացիական ակտիվ գործունեության մեջ ներգրավվելու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու դիմում ներկայացնելու համար դիմորդները պետք է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 24-ը (կիրակի) լրացնեն այս առցանց դիմումի ձևը: Դիմորդները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ և կատարեն իրենց հայտին օժանդակող ստեղծագործական առաջադրանք:

Հայտերի ընդունման ավարտից հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի: Նրանք, ովքեր հաջողությամբ կանցնեն հարցազրույցը, կհրավիրվեն հատուկ աշխատանքային հանդիպումների, իսկ նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման ավարտից մինչև արդյունքների վերջնական ամփոփումը տևում է շուրջ 8 շաբաթ:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկվածությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

ԵԵԴ նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին՝ մինչ օրս ներգրավելով ավելի քան հազար երիտասարդների: Ներկայումս ակտիվորեն գործում են 34 տարբեր ազգություններ ներկայացնող ավելի քան 500 երիտասարդ եվրոպական դեսպաններ։

Իմացիր ավելին

Առցանց դիմումի ձև

Հաճախ տրվող հարցեր երիտասարդ եվրոպական դեսպանների մասին

Ծանոթություն գործող ԵԵԴ-ների հետ

* 2016 թվականին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության հիմնադրումից ի վեր Միացյալ Թագավորությունը ներկայացնող երիտասարդները շարունակում են մասնակցել և իրավունք ունեն միանալու ԵԵԴ-ներին:

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

24 Հոկտեմբերի, 2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,