#ԽոսումէՍևանը. ԵՄ-ն բարձրաձայնում է Սևանա լճի առջև ծառացած մարտահրավերները

#ԽոսումէՍևանը. ԵՄ-ն բարձրաձայնում է Սևանա լճի առջև ծառացած մարտահրավերները

30 Սեպտեմբերի, 2021

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է #ԽոսումէՍևանը իրազեկման բարձրացման արշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Սևանա լճի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ և հասարակությանը ներգրավել այդ խնդիրների լուծման գործընթացում:

Արշավը կնպաստի լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ու պահպանմանը և դրա կայուն օգտագործմանը:

Արշավին կարող եք հետևել Instagram և Facebook հարթակներում:

«EU4Sevan» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի մարտին՝ Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճը, ինչպես նաև Հայաստանի քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային կուլտուրաների և հիդրոէներգիայի խոշորագույն աղբյուրը պահպանելու նպատակով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 միլիոն եվրո, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,