ՎԶԵԲ-ը ներկայացնում է 2 միլիարդ եվրո արժեքով դիմակայունության փաթեթ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմի

ՎԶԵԲ-ը ներկայացնում է 2 միլիարդ եվրո արժեքով դիմակայունության փաթեթ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմի

10 Մարտի, 2022

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է նախնական 2 միլիարդ եվրո արժեքով դիմակայունության միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է օգնելու Ուկրաինայի դեմ պատերազմից տուժած քաղաքացիներին, ընկերություններին և երկրներին: Բանկը նաև խոստացել է անել ամեն հնարավորը՝ օգնելու երկրի վերականգնմանը, երբ պայմանները թույլ տան:

Ֆինանսավորումն ուկրաինական ընկերությունների համար հասանելի կդառնա ամենակարճ ժամկետներում և կուղղվի, օրինակ՝ հետաձգված վարկերին, իրացվելիության աջակցությանն ու առևտրի ֆինանսավորմանը: Հնարավորության դեպքում ձեռնարկություններին կօգնեն տեղափոխվել՝ իրենց գործունեությունը շարունակելու նպատակով:

Բացի այդ, Բանկի դիմակայունության և կենսապահովման շրջանակը կօգնի ուկրաինացի փախստականների ներհոսքից անմիջականորեն տուժած երկրներին, քանի որ քաղաքային իշխանությունները մարդկանց, հատկապես կանանց, երեխաների և տարեցների հոսքը կառավարելիս բախվում են հսկայական մարտահրավերների:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,