«Թիմ Եվրոպա» նախաձեռնություն. մինչ օրս 34 միլիարդ եվրո է հատկացվել գործընկեր երկրներում COVID-19-ի դեմ պայքարին
24 Սեպտեմբերի, 2021

«Թիմ Եվրոպա» նախաձեռնություն. մինչ օրս 34 միլիարդ եվրո է հատկացվել գործընկեր երկրներում COVID-19-ի դեմ պայքարին


2020 թվականի սկզբին COVID-19-ի բռնկումից ի վեր ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատությունները՝ ի դեմս «Թիմ Եվրոպա» նախաձեռնության, 34 միլիարդ եվրո են հատկացրել գործընկեր երկրներին՝ համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման համար՝ կատարելով կոնկրետ արդյունքներ ապահովելու մասին իրենց խոստումները։

Այս հատկացումն արդեն գերազանցում է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության՝ 2020 թվականի գարնանը խոստացված 20 միլիարդ եվրո աջակցության փաթեթը, որն այժմ հասել է 46 միլիարդ եվրոյի: 2021 թվականի ապրիլի դրությամբ Հարևանության տարածաշրջանը՝ ներառյալ Արևելյան գործընկերության երկրները, ստացել է 13,8 միլիարդ եվրոյի հատկացումներից 10,3 միլիարդը։

««Թիմ Եվրոպան», մեկտեղելով մեր փորձն ու ռեսուրսները և օգտագործելով մեր համապատասխան ուժեղ կողմերը, արձագանքեց՝ ավելի մեծ ազդեցությամբ ավելի նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: Մենք նաև հարմարեցրինք ԵՄ ծրագրերը` զարգացող երկրների կարիքներին ավելի լավ արձագանքելու համար: «Թիմ Եվրոպան» կարող է հպարտանալ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում հաջողել է նման էական փաթեթ մոբիլիզացնել՝ ամբողջ աշխարհում մեր գործընկերներին աջակցելու համար», – նշել է միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

«Թիմ Եվրոպան» արդեն իսկ աջակցություն է մոբիլիզացրել ավելի քան 130 երկրների համար: Ընդհանուր 46 միլիարդ եվրոյից 2021 թվականի ապրիլի դրությամբ ծախսվել է 34 միլիարդը, որից 1,8 միլիարդը՝ մարդասիրական կարիքներին հրատապ արձագանքի համար, 6,3 միլիարդ եվրոն՝ առողջապահական, ջրամատակարարման և սանիտարական համակարգերի ամրապնդման, իսկ 25,8 միլիարդ եվրոն՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման համար, այդ թվում՝ զբաղվածության և կրթության ոլորտներում։

ԵՄ-ն նաև առաջատար դեր է խաղացել «COVAX» մեխանիզմի ստեղծման գործում՝ միակ գլոբալ նախաձեռնությունը, որն աջակցում է պատվաստանյութերի արդար բաշխմանը ամբողջ աշխարհում՝ կենտրոնանալով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա: 2021 թվականի հունիսի դրությամբ «Թիմ Եվրոպան» ավելի քան 3 մլրդ եվրո է ներդրել «COVAX» մեխանիզմում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,