«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Նորվեգիան Հայաստանին նվիրաբերում է «Moderna» տեսակի պատվաստանյութ
3 Նոյեմբերի, 2021

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Նորվեգիան Հայաստանին նվիրաբերում է «Moderna» տեսակի պատվաստանյութ


Հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանել «Moderna» տեսակի պատվաստանյութի 620 000 դեղաչափ, որը Նորվեգիան «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ նվիրաբերել է ՀՀ քաղաքացիներին:

«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Հուսով ենք, որ ՀՀ քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր մակարդակ։ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են»,– նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նորվեգիան «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի մասնակից պետություն է և, հետևաբար, գործում է Եվրոպական միության և նրա անդամ երկրների նախաձեռնության ներքո՝ միավորելով նրանց ջանքերը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ պետությունների հետ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,