Շառլ Միշել. ԵՄ-ն առաջարկում է փորձագիտական առաքելություն՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման

Շառլ Միշել. ԵՄ-ն առաջարկում է փորձագիտական առաքելություն՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման

16 Դեկտեմբերի, 2021

Եվրոպական միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող իրավիճակը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը, մասնավորապես, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև նախագահ Միշելի միջնորդությամբ ուղիղ կապի հաստատումը։

Եվրոպական միության Խորհրդի նախագահը նաև ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ պահվող անձանց ազատ արձակումը և Հայաստանի կողմից՝ մնացած բոլոր տարածքների ականապատման քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծման գալ բոլոր մարդասիրական խնդիրների շուրջ:

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել՝ տեղում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նախագահ Միշելը հայտնել է, որ ԵՄ-ն հասանելի կդարձնի փորձագիտական առաքելություն և խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,