Սառեցում և բռնագրավում. ռուս և բելառուս օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցերով ԵՄ աշխատանքային խումբը ակտիվացնում է միջազգային գործընկերների հետ աշխատանքը

Սառեցում և բռնագրավում. ռուս և բելառուս օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցերով ԵՄ աշխատանքային խումբը ակտիվացնում է միջազգային գործընկերների հետ աշխատանքը

21 Մարտի, 2022

Եվրոպական հանձնաժողովի «Սառեցում և բռնագրավում» աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ցուցակված ռուս և բելառուս օլիգարխների դեմ պատժամիջոցների կիրառման համակարգումը ԵՄ մակարդակով ապահովելու համար, սկսել է համագործակցել «Մեծ Յոթնյակ»-ի համանմանությամբ կառույցի հետ:

Այն կաշխատի նորաստեղծ «Ռուսական էլիտաներ, վստահված անձինք և օլիգարխներ (REPO)» աշխատանքային խմբի հետ, որի շրջանակում ԵՄ-ն աշխատում է «Մեծ Յոթնյակ»-ի երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ավստրալիայի հետ:

Այս համագործակցությունը կերաշխավորի Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ընդունված պատժամիջոցների արդյունավետությունը։

«Նման նախաձեռնությունները կենսական նշանակություն ունեն պատժամիջոցների թիրախում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող ակտիվների արագ սառեցմանը և բռնագրավմանը հասնելու տեսանկյունից: Ուստի մենք պետք է շարունակենք բարելավել մեր աշխատանքը՝ բացահայտելու օլիգարխներին, ովքեր օգնում են ֆինանսավորել կամ կազմակերպել գործողություններ Ուկրաինայում, կամ ովքեր անօրինական գործունեություն են իրականացնում Միության տարածքում», — հայտարարել է արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

«Մեր համակցված միջոցառումները զգալի ազդեցություն են ունենում. Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ», — նշել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների հարցերով հանձնակատար Մեյրիդ ՄաքԳինեսը՝ շարունակելով. «Մենք պետք է այնպես անենք, որ պատժամիջոցներից խուսափումը դյուրացնելու համար օլիգարխներին ֆինանսական, իրավաբանական և այլ  ծառայություններ մատուցողները լիովին գիտակցեն այն ռիսկերը, որոնց հետ իրենք գործ ունեն: Մենք կհետաքննենք մեր պատժամիջոցների մասին օրենսդրությունը խախտելու ցանկացած և բոլոր ջանքերը, իսկ այդ խախտումներն անհետևանք չեն մնա: Մեր աշխատանքի նպատակը դեպի ռուսական ռազմական մեքենա փողերի հոսքի դադարեցումն է։ Ռուսական ռազմական մեքենային աջակցող հարուստ օլիգարխները պետք է իմանան, որ իրենք ոչ մի ապահով ապաստան չեն գտնի ԵՄ-ում կամ այլուր»:

«Սառեցում և բռնագրավում» աշխատանքային խմբի կազմում ներգրավված են Եվրոպական հանձնաժողովի, յուրաքանչյուր անդամ պետության ազգային կոնտակտային կետերի, Եվրայուստի և Եվրապոլի, ինչպես նաև ԵՄ այլ գործակալությունների և մարմինների ներկայացուցիչներ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիրը վերապատրաստում է Հայաստանի սոցիալական աշխատողներին 
1 Հուլիսի, 2022

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության պատուհան» ծրագիրը վերապատրաստում է Հայաստանի սոցիալական աշխատողներին 

Ռուսական վերնախավի, վստահված անձանց և օլիգարխների հարցերով աշխատանքային խումբը սառեցրել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների 30 միլիարդ դոլարի ակտիվները
1 Հուլիսի, 2022

Ռուսական վերնախավի, վստահված անձանց և օլիգարխների հարցերով աշխատանքային խումբը սառեցրել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների 30 միլիարդ դոլարի ակտիվները

«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարում են, որ իրենք կուժեղացնեն միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը Պուտինի ռեժիմի և Բելառուսի իշխանությունների նկատմամբ
30 Հունիսի, 2022

«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարում են, որ իրենք կուժեղացնեն միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումը Պուտինի ռեժիմի և Բելառուսի իշխանությունների նկատմամբ

Երիտասարդները հանուն առողջ և ժողովրդավարական հասարակության. թողարկվել է ԵԵԴ ամսագրի երկրորդ հրատարակությունը
29 Հունիսի, 2022

Երիտասարդները հանուն առողջ և ժողովրդավարական հասարակության. թողարկվել է ԵԵԴ ամսագրի երկրորդ հրատարակությունը

Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛. երիտասարդ եվրոպական դեսպանները միանում են Եվրոպայի խորհրդի դրոշակակիր երիտասարդական միջոցառմանը
29 Հունիսի, 2022

Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛. երիտասարդ եվրոպական դեսպանները միանում են Եվրոպայի խորհրդի դրոշակակիր երիտասարդական միջոցառմանը


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,