REGIOSTARS-ը կպարգևատրի տարածաշրջանային զարգացման հինգ նախագծի
26 Փետրվարի, 2021

REGIOSTARS-ը կպարգևատրի տարածաշրջանային զարգացման հինգ նախագծի


«REGIOSTARS» եվրոպական մրցանակը ԵՄ կողմից ֆինանսավորվող և գերազանցություն ու տարածաշրջանային զարգացման նոր մոտեցումներ դրսևորող ծրագրերին հրավիրում է մասնակցել մրցույթի և շահել 5000 եվրո արժողությամբ մեդիա գործընկերություն:

REGIOSTARS-ն ամենամյա մրցույթ է, որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի Տարածաշրջանային և քաղաքային քաղաքականության գլխավոր տնօրինության կողմից: Այն նպատակ ունի բացահայտել տարածաշրջանային զարգացման լավագույն պրակտիկաները և ներկայացնել ԵՄ կողմից ֆինանսավորվող նորարարական ծրագրերը, որոնք կարող են գրավիչ և ոգեշնչող լինել այլ տարածաշրջանների ու ծրագրերի ղեկավարների համար:

Այս տարվա մրցանակաբաշխությունը ներառում է հինգ տարբեր թեմատիկ ուղղություն.

  • ԽԵԼԱՑԻ Եվրոպա. Թվային աշխարհում տեղական բիզնեսների մրցունակության բարձրացում
  • ԿԱՆԱՉ Եվրոպա. Կանաչ և դիմակայուն քաղաքային և գյուղական համայնքներ
  • ԱՐԴԱՐ Եվրոպա Ներառականության և հակախտրականության խթանում
  • ՔԱՂԱՔԱՅԻՆ Եվրոպա. Կանաչ, կայուն և շրջանաձև պարենային համակարգերի խթանում քաղաքային տարածքներում
  • ՏԱՐՎԱ ԹԵՄԱ. Մարզերում կանաչ շարժունակության բարձրացում. Երկաթուղիների եվրոպական տարի 2021։

Հայտերը պետք է ներկայացնի ծրագրի ղեկավարը` ԵՄ ֆինանսավորումը տրամադրած կառավարման մարմնի (Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամ, Համախմբման հիմնադրամ, Եվրոպական սոցիալական հիմնադրամ, Ասոցացման նախապատրաստման գործիք կամ Եվրոպական հարևանության գործիք) թույլվությամբ։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու հաղորդակցության թեմայով դասընթացների՝ հոկտեմբեր ամսին կայանալիք Տարածաշրջանների և քաղաքների եվրոպական շաբաթվա շրջանակներում: Հինգ անվանակարգերի և հանրային քվեարկության հաղթողներն իրենց մրցանակները կստանան 2021 թ-ի դեկտեմբերին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայանալիք REGIOSTARS մրցանակաբաշխության ժամանակ: Հինգ անվանակարգերի հաղթողները կստանան նաև 5000 եվրո արժողությամբ վճարովի մեդիա գործընկերություն։

Հայտերի ներկայացման առցանց հարթակը բաց է 2021 թ-ի փետրվարի 9-ից մինչև մայիսի 9-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

REGIOSTARS 2021 մրցանակի հայտերի ներկայացման առցանց հարթակ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,