People in Need-ը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպությունների ու ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի համար
26 Մարտի, 2021

People in Need-ը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպությունների ու ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի համար


«Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական ՀԿ-ն Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայի Հանրապետությունում ընդունում է հայտեր՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» նախագծին մասնակցելու համար:

Հայտադիմում ներկայացնելու իրավունք ունեն նորաստեղծ (վերջին երեք տարիների ընթացքում գրանցված) քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերը կամ սոցիալական շարժումները, որոնք ցանկանում են մոբիլիզացնել իրենց համայնքի ազգաբնակչությանը՝ համակարգային դրական փոփոխություններ բերելու նպատակով, կամ բարձրացնում են կարևոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ, և առաջարկում են լուծումներ։

People in Need-ն ընտրված մասնակիցներին կաջակցի ռազմավարություններ մշակելու, աջակիցների ու կամավորների հետ կապեր հաստատելու կամ դրանք բարելավելու, տեղական և արտերկրյա կոլեգաների ու գործընկերների հետ կապեր հաստատելու և մասնավոր հատվածի հետ փողազդեցության հարցերում։ Հաջողակ մասնակիցները նաև հնարավորություն կստանան մասնակցել դասընթացների, քոուչինգների, մենթորական գործողությունների, խորհրդատվությունների, ուսումնական այցերի, ինչպես նաև կստանան կրթաթոշակային և հետազոտությունների ու թեմատիկ փորձ հավաքելու աջակցություն։

Սթ հուլիս-օգոստոս ամիսներին ծրագրի առաջին փուլը հաղթահարած յուրաքանչյուր մասնակից կկարողանա դիմել իրենց ռազմավարական ծրագրերի հետ կապված մինչև 10,000 եվրոյի ներքին ֆինանսավորման համար:

People in Need-ը նպատակ ունի յոթական մասնակից ընտրել Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից։

Վրաստանը և Մոլդովան ներկայացնող հայտատուների համար սահմանված վերջնաժամկետն ապրիլի 7-ն է: Հայաստանցի հայտատուների համար վերջնաժամկետն ապրիլի 12-ն է:

Իմացիր ավելին

Դիմել Հայաստանում

Դիմել Վրաստանում

Դիմել Մոլդովայում

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,