Ուկրաինայի կառավարությունը ԵՄ աջակցությամբ գործարկում է մարդասիրական օգնության պորտալ

Ուկրաինայի կառավարությունը ԵՄ աջակցությամբ գործարկում է մարդասիրական օգնության պորտալ

24 Մարտի, 2022

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը և Ուկրաինայի նախարարների կաբինետը Եվրոպական միության աջակցությամբ գործարկել են նոր մարդասիրական օգնության պորտալ:

Կայքը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են մարդասիրական կամ ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին ռուսական ռազմական ագրեսիայի պայմաններում։ Հարթակը հասանելի է անգլերեն և ուկրաիներեն լեզուներով:

Նշված կայքում դուք կարող եք գտնել հետևյալ տեղեկատվությունը.

  • Ուկրաինայի ներկայիս կարիքները,
  • ինչպես ուղարկել մարդասիրական օգնություն,
  • ինչպես աջակցել Ուկրաինայի պաշտպաններին,
  • միջազգային և ուկրաինական մարդասիրական կենտրոնների կոնտակտային տվյալներ:

Այժմ գործում է նաև պետական թեժ գիծ.

  • Ուկրաինայից զանգերի համար (անվճար)՝ 0 800 202 600
  • Այլ երկրներից (կամ Ուկրաինայից համապատասխան օպերատորի սակագներով) զանգերի համար՝ +380 44 237 00 02

Թարմացումների համար խնդրում ենք հետևել նաև պորտալի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/wearefromukraine/ 

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մարդասիրական օգնության պորտալ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,