Ուկրաինայի դեմքերը. վիզուալ ճանապարհորդություն՝ ի նշանավորումն Փախստականների միջազգային օրվա
Reuters
20 Հունիսի, 2022

Ուկրաինայի դեմքերը. վիզուալ ճանապարհորդություն՝ ի նշանավորումն Փախստականների միջազգային օրվա


2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո միլիոնավոր ուկրաինացիներ են լքել իրենց տները՝ գաղթելով կամ երկրի ավելի ապահով հատվածներ, կամ դրա սահմաններից դուրս:

Փախստականների միջազգային օրվա առթիվ մենք այսօր հրապարակում ենք մեր հատուկ «Ուկրաինայի դեմքերը» (Faces of Ukraine) էջը, որը պատերազմի հետևանքները կրող անհատ ուկրաինացիների (փախստականներ, ներքին տեղահանվածներ և նրանք, ովքեր նախընտրել են մնալ իրենց տները) պատմություններով վիզուալ ճանապարհորդություն է։ Էջը նաև ներկայացնում է, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում ուկրաինացի ժողովրդին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր ուկրաինացիների մեկ երրորդը հարկադրված էր լքել իր տները, ինչը ներկա դրությամբ մարդկանց տեղահանման խոշորագույն ճգնաժամն է աշխարհում: Ավելի քան 7 միլիոն ուկրաինացիներ հատել են երկրի սահմանները, ևս 7 միլիոնն էլ տեղահանվել է Ուկրաինայի ներսում: Ենթադրվում է, որ ևս 13 միլիոն մարդ արգելափակված են տուժած շրջաններում կամ չեն կարող հեռանալ անվտանգության բարձր ռիսկերի, կամուրջների և ճանապարհների ավերման, ինչպես նաև ռեսուրսների կամ անվտանգություն և կացարան գտնելու վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով։

«Մեկ տարի առաջ անհնար կլիներ պատկերացնել, որ Եվրոպական միության հարևանությամբ գտնվող երկրում 14 միլիոն մարդ  ստիպված կլինի լքել տունը Ռուսաստանի ագրեսիայի պատճառով: Սա մարդկանց ամենամեծ տեղաշարժն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,- ասված է Փախստականների միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

ԵՄ-ն և նրա անդամ երկրներն ապաստան են տրամադրել ավելի քան 6 միլիոն ուկրաինացիների, ովքեր հեռացել են հարևան երկրներ, հիմնականում՝ Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա, ինչպես նաև Մոլդովա: Հեռացողների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Իմացիր ավելին

Ուկրաինայի դեմքերը

ՄԱԿՓԳՀ – Փախստականների իրավիճակն Ուկրաինայում

Եվրոպական հանձնաժողովի և Բարձր ներկայացուցչի համատեղ հայտարարությունը Փախստականների միջազգային օրվա առթիվ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,