Ուկրաինա. Եվրոպական հանձնաժողովը ստեղծում է Եվրամիության ներսում փախստականների բժշկական նպատակներով փոխադրումների համերաշխության մեխանիզմ
10 Մարտի, 2022

Ուկրաինա. Եվրոպական հանձնաժողովը ստեղծում է Եվրամիության ներսում փախստականների բժշկական նպատակներով փոխադրումների համերաշխության մեխանիզմ


Մարտի 8-ին Եվրոպական հանձնաժողովը ստեղծեց հատուկ եվրոպական համակարգ՝ ԵՄ անդամ երկրների միջև բժշկական օգնության կարիք ունեցող ուկրաինացիների արագ տեղափոխման համար:

Հատուկ մեխանիզմը ստեղծվել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի վաղ նախազգուշացման և արձագանքման համակարգի շրջանակում՝ Ուկրաինային սահմանակից անդամ պետությունների առողջապահական համակարգերի վրա ճնշումը թուլացնելու նպատակով։ ԵՄ անդամ երկրներն այս գործիքի միջոցով կարող են աջակցություն խնդրել բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների տեղափոխման համար: Մեխանիզմը կօգնի համապատասխանեցնել ԵՄ սահմանամերձ երկրներում ուկրաինացի հիվանդների կարիքները ԵՄ անդամ այլ երկրների հիվանդանոցներում բուժման առաջարկների և կարողությունների հետ, ինչպես նաև ապահով կերպով փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը:

«Ռուսական ներխուժման պայմաններում, որը բաժանում է ընտանիքներ և պատճառում աներևակայելի տառապանքներ, Ուկրաինայից փախչում են հազարավոր մարդիկ, ովքեր շտապ բուժման և խնամքի կարիք ունեն: Նրանց թվում են հակամարտությունից տուժած, ինչպես նաև շարունակական խնամքի կարիք ունեցող անձինք, օրինակ՝ քաղցկեղով հիվանդները»,- ասել է Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը՝ շարունակելով. «ԵՄ համերաշխության գործողությունների շնորհիվ մենք արդեն ունենք 10,000 մահճակալ և կանենք հնարավոր ամենը, որպեսզի դրանք հնարավորինս արագ հասանելի դառնան հիվանդների համար»:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչն էլ ասել է, որ «ԵՄ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնը աշխատում է շուրջօրյա կարգով՝ համակարգելով Ուկրաինա այս դաժան ներխուժման առաջին օրվանից մոբիլիզացող աննախադեպ օգնությունը»: Նա հավելել է, որ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը պատրաստ է աջակցել հիվանդների տեղափոխմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,