Ոտքի՛ կանգնիր հանուն Ուկրաինայի. մասնավոր հատվածն այլևս կարող է նյութական նվիրատվություն կատարել ԵՄ նոր համակարգի միջոցով

Ոտքի՛ կանգնիր հանուն Ուկրաինայի. մասնավոր հատվածն այլևս կարող է նյութական նվիրատվություն կատարել ԵՄ նոր համակարգի միջոցով

30 Մարտի, 2022

Եվրոպական հանձնաժողովը ստեղծել է նոր համակարգ՝ մասնավոր հատվածի նյութական նվիրատվությունները Ուկրաինա, Մոլդովա և հարևան ԵՄ անդամ երկրներ ուղղելու համար: Գործիքը ստեղծվել է «Stand Up for Ukraine» (Ոտքի՛ կանգնիր հանուն Ուկրաինայի) արշավի շրջանակներում՝ օգնելու լուծել ներքին տեղահանվածների և փախստականների կարիքները:

ԵՄ-ն կհամակարգի կենսական նշանակության ապրանքների մեծածավալ նվիրատվությունների առաքումը, ինչպիսիք են դեղերը, պատվաստանյութերը, բժշկական սարքավորումները, վրանները, մահճակալները և շտապ օգնության ծածկոցները: Ընկերությունները կարող են նվիրաբերել նաև այլ ապրանքներ ներքին տեղահանվածների և փախստականների կենսապայմանները բարելավելու համար, օրինակ՝ դյուրակիր համակարգիչներ:

Մատակարարումները կիրականացվեն Բելգիայի քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համագործակցությամբ և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի rescEU ռազմավարական ռեզերվների միջոցով:

Այս նվիրատվությունները կարող են օգնել նվազեցնել համաճարակի վտանգը և պաշտպանել առավել խոցելի խավերին, մասնավորապես՝ երեխաներին: Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց արձագանքման հարցերով ԵՄ գործակալությունը (HERA) կօժանդակի ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ դեղագործական ընկերությունների և առողջապահության նախարարությունների աջակցությամբ ապահովելով մանկական պատվաստանյութեր և այլ անհրաժեշտ բժշկական պարագաներ:

«Սանոֆի» հիմնադրամը իր լուման կբերի՝ դիֆթերիայի և տետանուսի դեմ 200,000 պատվաստանյութ նվիրաբերելով Ուկրաինային: Եվս 70,000 այդպիսի պատվաստանյութ էլ առաջարկվել է Չեխիային, Սլովակիային և Մոլդովային՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:

Նվիրատվություն կատարելու ցանկություն ունեցող մասնավոր սուբյեկտները կարող են կապ հաստատել Եվրոպական միության հետ հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ ECHO-private-donations@ec.europa.eu 

Հանձնաժողովը անմիջական կապ է պահպանում Ուկրաինայի և հարևան երկրների քաղաքացիական պաշտպանության գործակալությունների հետ և մշտական տեղեկատվություն է ստանում տեղում շտապ անհրաժեշտության ապրանքերի վերաբերյալ: Հայտերը ստանալուց հետո Հանձնաժողովը գնահատում է դրանք, սահմանում է առաջնահերթություններ՝ ըստ հրատապ անհրաժեշտության ապրանքների, և կազմակերպում դրանց առաքումը RescEU-ի ժամանակավոր պահեստ: Այնտեղից Հանձնաժողովը կազմակերպում և ֆինանսավորում է իրերի առաքումը Լեհաստանում, Ռումինիայում կամ Սլովակիայում գտնվող իր լոգիստիկ կենտրոններ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ն և Կանադան սկսել են գլոբալ արշավ՝ ուկրաինացի փախստականներին աջակցելու համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,