Նախագահ Միշելը Կիևում հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը մինչև հունիսի վերջ կհրապարակի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը
22 Ապրիլի, 2022

Նախագահ Միշելը Կիևում հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը մինչև հունիսի վերջ կհրապարակի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը


Ապրիլի 20-ին Ուկրաինա կատարած այցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը մինչև հունիսի վերջ կհրապարակի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը, և որ մինչ այդ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկրին ինչպես ֆինանսապես, այնպես էլ ռազմական առումով և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով:

Շառլ Միշելը եղավ Բորոդյանկայում՝ ականատես լինելու ռազմական հանցագործությունների հետևանքներին, և Կիևում հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ իր հիացմունքն արտահայտելով առ Ուկրաինայի նախագահի անձնական առաջնորդությունը:

Ամփոփելով Բորոդյանկայում իր տեսածը՝ Միշելն այն որակեց որպես «վայրագություններ». «Բառեր չկան բացատրելու այն՝ ինչ եմ ես զգում ոչ թե որպես Եվրոպական խորհրդի նախագահ, այլ որպես հայր, որպես մարդ: Սրանք ռազմական հանցագործություններ են։ Նրանք պետք է պատժվեն։ Սա պետք է պատժվի։ Նրանք պետք է վճարեն այնտեղ, ինչպես նաև Ուկրաինայի շատ այլ քաղաքներում և այլ վայրերում իրենց արածի համար»:

Միշելն ասել է, որ ԵՄ-ն վճռական է անելու ամենը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ «մենք Ուկրաինայի համար հաղթանակ ենք ցանկանում: Եվ դրա համար մենք օգտագործելու ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործիքները»։

Միշելը հայտարարել է, որ մայիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ կմեկնարկի միջազգային դոնորների համաժողովը՝ ի համերաշխություն Ուկրաինայի տրաստային հիմնադրամի: Նա հավելել է, որ ԵՄ-ն սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և մյուսները՝ ապահովելու Ուկրաինայի կողմից իր սոցիալական ծախսերը հոգալու և երկրի վերականգնման համար անհրաժեշտ միջոցների ու ներդրումների մոբիլիզացումը:

Միշելը նաև ասել է, որ նախագահ Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի ռազմական կարիքները և որ ԵՄ-ն փորձում է անդամ երկրներին համոզել ցուցաբերել երկկողմ աջակցություն՝ ի հավելումն ԵՄ-ի կողմից տրամադրվող 1,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության:

Քաղաքական աջակցության առնչությամբ Միշելն ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը կհրապարակի մինչև հունիսի վերջ։ 

«Հանձնաժողովից սովորաբար ութ ամիս է պահանջվում կարծիք հրապարակելու համար», – նկատեց Միշելը։ «Այնուհետև ես պարտավոր կլինեմ գնահատել, թե երբ կարող եմ այս կետը ներառել Խորհրդի օրակարգում, որպեսզի համոզվեմ, որ մենք ունենք քաղաքական քննարկում այս հարցում առաջընթաց գրանցելու համար»:

Վերջում նախագահներ Միշելը և Զելենսկին քննարկել են հետագա պատժամիջոցները՝ Կրեմլի վրա առավելագույն ճնշումը պահպանելու համար։ «Մենք խորամուխ եղանք մանրուքների մեջ և առանձնացրինք որոշակի լրացուցիչ տարրեր՝ Խորհրդի սեղանին առաջարկներ դնելու համար», – ասաց Միշելը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,