«Ձեր երգը շահեց մեր սրտերը». ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասին
16 Մայիսի, 2022

«Ձեր երգը շահեց մեր սրտերը». ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասին


Եվրոպական միության առաջնորդները շնորհավորել են ուկրաինական «Kalush Orchestra» խմբին «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթելու կապակցությամբ։

Մրցույթի եզրափակիչը կայացավ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը՝ Իտալիայի Թուրին քաղաքում։ Հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը իրենց ձայնը տվեցին Ուկրաինան ներկայացնող ելույթին։ Արևելյան գործընկերության երկրներից եզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանը, Ադրբեջանը և Մոլդովան։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է «Kalush Orchestra»-ին՝ մաղթելով, որ հաջորդ տարի Եվրատեսիլն անցկացվի «Կիևում՝ ազատ և միացյալ Ուկրաինայում»։ Իր թվիթերյան գրառման մեջ նա մեջբերել է խմբի երգի ուկրաիներեն բառերը՝ «Ломаними дорогами прийду я завжди до тебе» («Ես միշտ քեզ մոտ կգամ ոլոր-մոլոր ճանապարհներով»):

«Այս երեկո ձեր երգը շահեց մեր սրտերը», – թվիթերյան գրառման մեջ գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հավելելով. «ԵՄ-ն ձեզ հետ է»։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես միացել է շնորհավորանքներին՝ գրելով. «Կեցցե՛ երաժշտությունը: Կեցցե՛ Եվրոպան: Слава України (Փա՛ռք Ուկրաինային)»:

Լեյենի գրառումը՝

Միշելի գրառումը՝

Բորելի գրառումը՝ 

ԵԱԳԾ գրառումը՝

https://twitter.com/eu_eeas/status/1525613536138887168?s=21&t=hcW7BMNfJrjkLS-c6k7DFg


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,