Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն և ո՞վ է դրա ստեղծման ոգեշնչողը: Կարդացեք երկու նոր բուկլետներում

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն և ո՞վ է դրա ստեղծման ոգեշնչողը: Կարդացեք երկու նոր բուկլետներում

25 Հունվարի, 2022

Ինչպե՞ս է գործում Եվրոպական միությունը և կոնկրետ ի՞նչ է անում ԵՄ-ն ձեզ համար: Ո՞վ է կանգնած միացյալ Եվրոպայի ակունքներում: Այս հարցերի պատասխանները կարող եք գտնել երկու նոր հրատարակություններում, որոնք վերջերս են լույս ընծայվել Եվրոպական միության հրատարակչական գրասենյակի կողմից:

«ԵՄ-ի հակիրճ ուղեցույցը» պարունակում է ԵՄ-ի մասին բոլոր անհրաժեշտ հիմնական տեղեկությունները: Օրինակ, այն բացատրում է, թե ԵՄ որ երկրներն են օգտագործում եվրոն, ինչ է նշանակում լինել Շենգենյան գոտու մաս, ինչպես է Եվրոպական կանաչ գործարքը բարելավելու ձեր կյանքը և ինչպես է ձևավորվում բյուջեն, որով ֆինանսավորվում են ԵՄ բոլոր գործողությունները:

Մյուս՝ «ԵՄ ռահվիրաները» բուկլետը նկարագրում է, թե ինչպես են հեռատես առաջնորդները՝ դիմադրության մարտիկներից ու Հոլոքոստը վերապրածներից մինչև քաղաքական գործիչներ ու նույնիսկ կինոաստղ, ոգեշնչել ժամանակակից Եվրոպայի ստեղծումը:

«Նրանցից շատերն աշխատել են երկու համաշխարհային պատերազմների սարսափներից հետո Եվրոպայում հակամարտությունների ավարտին և մարդկանց միջև խաղաղությանն ու համերաշխությանը նպաստելու համար: Նրանք աշխատում էին հանուն խաղաղության և բարգավաճման, ինչպես նաև հանուն սոցիալական բացառման ու խտրականության վերացման: Նրանք օգնեցին զարգացնել այնպիսի համակարգեր, որոնք հանգեցրին տնտեսական կայունության և, ի վերջո, միասնական արժույթի, ինչպես նաև տեր կանգնեցին Եվրոպայի հարուստ մշակութային պատմությանը»,— ասվում է հրատարակության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,