Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ ԵՄ-ն կաջակցի սոցիալական բիզնեսներին
17 Սեպտեմբերի, 2021

Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ ԵՄ-ն կաջակցի սոցիալական բիզնեսներին


Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) և «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։

«Արդյունքահեն բիզնեսները մեծ ներուժ ունեն և կարող են կարևոր դերակատարում ստանձնել Հայաստանում տնտեսության վերականգնման, տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը մեծ զարկ կտա սոցիալական ձեռներեցության ոլորտին: Այսօր շուրջ 300 000 եվրո ֆինանսական աջակցություն ենք հատկացնում 35 սոցիալական բիզնես ձեռնարկություններին՝ COVID-19 համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով», – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Ռուսաստանում։ Տարածաշրջանում վենչուրային բարեգործական հիմնադրամներ ստեղծելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց զատ, ծրագիրը հատուկ բաղադրիչներ է պարունակում Հայաստանի համար, որը ներառում է սոցիալական ձեռնարկություններին COVID-19-ի հետ կապված շտապ աջակցության ֆոնդ, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,