ԵԽ նախագահ Միշելը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը
2 Հունիսի, 2022

ԵԽ նախագահ Միշելը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու երկու երկրների հետ համագործակցությունը և խթանելու Հարավային Կովկասը՝ «որպես անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ տարածաշրջան՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»: Հայտարարությունը տարածվել է մայիսի 31-ին՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում»։

Շառլ Միշելը նաև ողջունել է երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը մայիսի 24-ին և ընդգծել՝ մինչդեռ կողմերը հետամուտ են սահմանազատման գործընթացին, կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովումը:

Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ ներառյալ՝ շարունակելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով  հակամարտության արմատներին: Ըստ նախագահ Միշելի՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020թ ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, տևական և արդարացի խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով։

«Ինչպես ցանկացած այլ հակամարտության ժառանգականության պարագայում է, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում։ Նախագահ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել, որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի: Ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համակողմանի հասցեագրումը սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մոտ օրերս կմեկնի տարածաշրջան՝ հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,