Եվրոպայի օր. Ուկրաինայում պատերազմն ընդգծում է Եվրոպական միության մնայուն արժեքը
10 Մայիսի, 2022

Եվրոպայի օր. Ուկրաինայում պատերազմն ընդգծում է Եվրոպական միության մնայուն արժեքը


«Ուկրաինայում պատերազմը մեզ հիշեցնում է Եվրոպական միության՝ որպես եվրոպացիների միջև խաղաղության նախագծի և որպես մեր մայրցամաքում և ամբողջ աշխարհում անվտանգությունը պաշտպանող և խթանող ուժեղ դերակատարի մնայուն արժեքը»,- մայիսի 9-ին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպայի օրվա առթիվ իր հայտարարության մեջ:

Մայիսի 9-ին նշվող Եվրոպայի օրը ոգեկոչումն է Ռոբերտ Շումանի հիմնադիր հռչակագրի, որով դրվեց եվրոպական նախագծի սկիզբը: Այս տարի ոգեկոչումն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ եվրոպական տարածք լայնածավալ պատերազմի վերադարձով:

«Չնայած մեր քաղաքացիների մեծամասնության համար ԵՄ ինտեգրման գործընթացը հսկայական հաջողություն է, մեր որոշ միութենակիցներ կասկածներ ունեն եվրոպական նախագծի օգտակարության վերաբերյալ»,- ասել է Բորելը: Ուկրաինայում պատերազմը մեզ հիշեցնում է «Եվրոպական միության՝ որպես խաղաղության նախագծի» և որպես աշխարհում ուժեղ դերակատարի մնայուն արժեքի մասին։

Բորելն այս առումով չորս կետ է առանձնացրել.

  • Անդամ երկրները ամենաուժեղ քաղաքական միասնություն են դրսևորել ընդդեմ ագրեսիայի: «Մենք բոլորս գիտակցում էինք [ռուսական] ագրեսիայի լրջությունը և դրա վտանգները։ Դրանով է պայմանավորված այն արագությունը, որով Միությունը ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ դրանք համաձայնեցնելով G7-ի գործընկերների հետ»։
  • Առաջին անգամ ԵՄ-ն օգտագործեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները՝ օգնելու հարձակման ենթարկված պետությանը ինքնապաշտպանվել: Արդեն հատկացվել է երեք տրանշ՝ ընդհանուր 1,5 միլիարդ եվրոյի չափով: Եվրոպական այս աջակցությունը փոխլրացնում է անդամ պետությունների անմիջական ռազմական աջակցությանը: «Սա ևս մեկ ապացույց է, որ անդամ պետություններին սահմանափակելուց զատ Միությունը նաև բազմապատկում է նրանցից յուրաքանչյուրի ուժը»։
  • Հավաքական աշխատանք տանելով Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությանը վերջ դնելու ուղղությամբ՝ ԵՄ-ն ի ցույց է դնում, որ հավաքականորեն այն ավելի ուժեղ է, քան այն դեպքում, երբ անդամ երկրները գործում են միայնակ: «Այն ոչ միայն ավելի ուժեղ դերակատար է միջազգային էներգետիկ շուկայում, այլև սահմանափակում է իր առանձին անդամ պետությունների նկատամամբ էներգետիկ շանտաժի կիրառման հնարավորությունը: Սա կբարձրացնի ԵՄ-ի ռազմավարական ճկունությունը»:
  • Ուկրաինային աջակցելու համար ԵՄ արձագանքի ուժն ու վճռականությունը միջազգային համերաշխության արտահայտում է։ Միջազգային հանրության ոչ պակաս, քան 141 պետություն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բացահայտորեն մերժել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։ Նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ապագա հնարավոր ագրեսիաներից և «ոչ» են ասում միջազգային հարաբերություններ ջունգլիների օրենքի վերադարձին։ Ավելին, ԵՄ-ն զբաղվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընդհանուր միջազգային, ներառյալ տնտեսական հետևանքների վերացմամբ: «Այստեղ նույնպես միջազգային համերաշխություն ցուցաբերելու հարցում ԵՄ միասնությունը փոփոխություն կբերի»:

«Այս պատերազմի շնորհիվ արագանում է Եվրոպայում ուժի լեզվի օգտագործումն յուրացնելու գործընթացը։ 2022 թվականի մայիսի 9-ը պետք է ընդգծի այս աճող գիտակցությունը. պաշտպանել ԵՄ-ն և այն արժեքները, որոնց վրա այն հիմնված է, մեր հավաքական ուժը ծառայեցնել մեր գործընկեր Ուկրաինայի ինքնապաշտպանությանը և ամբողջական ու լիարժեք ինքնիշխանությունը, աշխատել միջազգային հանրության հետ՝ հիմնական միջազգային նորմերը և անվտանգությունը պահպանելու ուղղությամբ, և ցուցաբերել համերաշխություն՝ այս ագրեսիայի գլոբալ հետևանքները վերացնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,