Եվրաջասթ. Խորհուրդը հաստատել է նոր կանոններ, որոնք գործակալությանը թույլ են տալիս պահպանել պատերազմական հանցագործությունների ապացույցները
27 Մայիսի, 2022

Եվրաջասթ. Խորհուրդը հաստատել է նոր կանոններ, որոնք գործակալությանը թույլ են տալիս պահպանել պատերազմական հանցագործությունների ապացույցները


Մայիսի 25-ին Եվրոպական միության խորհուրդը հաստատեց նոր կանոններ, որոնք Եվրաջասթին թույլ են տալիս պահպանել, վերլուծել և պահել հիմնական միջազգային հանցագործություններին, ներառյալ պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործություններին և ցեղասպանությանն առնչվող ապացույցները։

Նոր կանոնների ներդրման կարիքն առաջացավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկսվելուց հետո, երբ Ուկրաինայից եկող բազմաթիվ հաղորդումներ վկայում էին Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից կատարված և կատարվող՝ մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների մասին: Միևնույն ժամանակ, շարունակվող ռազմական գործողությունները թույլ չեն տալիս ապացույցներն անվտանգ պահել Ուկրաինայի տարածքում։

Նոր կանոնները Եվրաջասթին թույլ կտան.

  • պահել և պահպանել պատերազմական հանցագործություններին առնչվող ապացույցներ՝ ներառյալ արբանյակային պատկերներ, լուսանկարներ, տեսանյութեր, աուդիո ձայնագրություններ, ԴՆԹ պրոֆիլներ և մատնահետքեր,
  • մշակել և վերլուծել այդ ապացույցները՝ Եվրոպոլի հետ սերտ համագործակցությամբ, և այդ տեղեկատվությամբ կիսվել համապատասխան ազգային և միջազգային դատական մարմինների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի հետ:

Տեքստը պետք է ստորագրվի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի կողմից մայիսի 30-ին և անմիջապես հրապարակվի պաշտոնական ամսագրում: Այն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,