EU4Youth նախաձեռնության շրջանակում իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Հայաստանում և Վրաստանում» ծրագիրն ամփոփել է իր աշխատանքը
2 Հունիսի, 2022

EU4Youth նախաձեռնության շրջանակում իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Հայաստանում և Վրաստանում» ծրագիրն ամփոփել է իր աշխատանքը


Մայիսի 30-ին Երևանում կայացավ EU4Youth նախաձեռնության շրջանակում իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Հայաստանում և Վրաստանում» (SEAG) տարածաշրջանային ծրագրի արդյունքների ներկայացումը:

SEAG ծրագրի թիրրախն է խթանել սոցիալական ձեռներեցության ներուժը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի սահմանային գյուղերի երիտասարդների շրջանում:

Ծրագրի աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ հիմնադրվել է 24 սոցիալական ձեռնարկություն, կազմակերպվել են մենեջմենթի և սոցիալական ձեռներեցության դասընթացներ, որոնց մասնակցել են 1300 երիտասարդներ:

Նախագծի տևողությունը երկու տարի է։ Այն պաշտոնապես կավարտվի այս հուլիսին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,