EU4Digital. Արևելյան գործընկեր երկրները մինչև դեկտեմբեր վերջնական տեսքի կբերեն ռոումինգի և սպեկտրի համաձայնագրերը
29 Սեպտեմբերի, 2021

EU4Digital. Արևելյան գործընկեր երկրները մինչև դեկտեմբեր վերջնական տեսքի կբերեն ռոումինգի և սպեկտրի համաձայնագրերը


Արևելյան գործընկեր վեց երկրների ներկայացուցիչները հանձն են առել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի և՛ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը, և՛ Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրը 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ պատրաստ լինեն ստորագրման:

Նշված հանձնառությունը ստանձնվել է երկու համաձայնագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ֆորումի ժամանակ, որը ս.թ. սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների EaPeReg ցանցը և որին իրենց մասնակցությունն էին բերել բոլոր վեց գործընկեր երկրների համապատասխան կազմակերպությունները:

Երկու համաձայնագրերը «EU4Digital» նախաձեռնության հիմնական առաջնահերթություններից են: Ակնկալվում է, որ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը հինգ տարվա ընթացքում գրեթե 90 տոկոսով կնվազեցնի ռոումինգի արժեքը արևելյան գործընկեր երկրներում, իսկ դրա ընդհանուր դրական ազդեցությունը գնահատվում է 4,6 մլն եվրո: Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագիրն էլ հնարավորություն կտա ներդաշնակեցնել Արևելյան գործընկերության տարածաշրջանում 5G տեխնոլոգիայի զարգացման հիմնական հաճախականությունների տիրույթները` արագացնելով գերարագ շարժական տեխնոլոգիաների տեղակայումը գործընկեր երկրներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,