EU4Business-ը Հայաստանում. Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան հայտարարում է զբոսաշրջության ոլորտում գաղափարների մրցույթ՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի համար: Վերջնաժամկետը հունվարի 17-ն է
15 Հունվարի, 2021

EU4Business-ը Հայաստանում. Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան հայտարարում է զբոսաշրջության ոլորտում գաղափարների մրցույթ՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի համար: Վերջնաժամկետը հունվարի 17-ն է


Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան (TIA) Հայաստանում փնտրում է նորարարական և կայուն զբոսաշրջության հետ կապված գաղափարներ, որոնք ուղղված են զբոսաշրջության ոլորտում տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը՝ շեշտը դնելով Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի վրա:

TIA-ի գործունեությունն ապահովում է «Զբոսաշրջության աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ EU4Business-ի «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ֆինանսավորմամբ և Impact Hub Yerevan-ի հետ համագործակցությամբ:

Ընտրված թեկնածուները՝ ստարտափ – թիմեր, ՓՄՁ-ներ, ձեռնարկություններ և անհատներ, կմասնակցեն Ակադեմիայի կազմակերպած Գաղափարի գնահատման սեմինարներին:

Գաղափարի գնահատման սեմինարներն ընտրված նախագծերին հնարավորություն կտան`

  • Միանալ նորարարական համայնքին, գնահատել սեփական գաղափարները և պատրաստվել Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի ծրագրի երկրորդ փուլի համար հայտ ներկայացնելուն, որն իրենից ներկայացնում է զբոսաշրջային ստարտափների 3-ամսյա ինկուբացիոն ծրագիր.
  • Ձեռք բերել անհրաժեշտ ձեռնարկատիրական գիտելիքներ և հայտեր ներկայացնելու հմտություններ` այդպիսով նախապատրաստելով EU4Business-ի զբոսաշրջության դրամաշնորհների սպասվող մրցույթին:

Դրամաշնորհ ստացած նախագծերը նաև հետագա, ավելի ինտենսիվ ու հարմարեցված ստարտափ – աջակցության հնարավորություն կստանան` դրանց հաջող իրականացմանն ուղղված ութամսյա նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրի միջոցով:

Մրցույթը, որի վերջնաժամկետը լրանում է հունվարի 17-ին, նախատեսում է աջակցել գաղափարներին, որոնք կիրառում են նորագույն բիզնես մոդելներ կամ օգտագործում են տեխնոլոգիական, մարքեթինգային, կազմակերպական կամ պրոդուկտի / ծառայության մատուցման նոր մեթոդներ:

TIA-ը խրախուսում է կանանց կողմից ղեկավարվող ստարտափների և (կամ) գենդերային առումով հավասարակշռված թիմերի ու ձեռնարկատիրական տաղանդների դիմումները, ովքեր ունեն ռեսուրսների սահմանափակ հասանելիություն, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձինք, երիտասարդները, տեղահանված անձինք ու մարգինալացված համայնքների ներկայացուցիչները՝ գյուղական և (կամ) հեռավոր շրջաններից:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,