EU4Business նախաձեռնությունը հայ թեյ արտադրողների համար ուղի է հարթում դեպի եվրոպական շուկա

EU4Business նախաձեռնությունը հայ թեյ արտադրողների համար ուղի է հարթում դեպի եվրոպական շուկա

22 Հունվարի, 2021

Հայ թեյագործները Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության «Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում ստացել են փորձագիտական խորհրդատվություն այն մասին, թե ինչպես մուտք գործել նոր շուկաներ և ներկայացնել իրենց արտադրանքը առաջատար միջազգային հարթակներում:

Այս ծրագրի շրջանակներում տեղական ՓՄՁ-ները միջազգային գնորդների հետ գործարար կապեր են հաստատել այնպիսի խոշոր առևտրային ցուցահանդեսներում, ինչպիսիք են օրգանական սննդի BIOFACH առևտրային տոնավաճառը, սննդի վերամշակման SIAL ցուցահանդեսը և սննդի ու ըմպելիքների ANUGA միջազգային ցուցահանդեսը:

Հայկական լեռնաշխարհում խոտաբույսեր աճեցնելու պրակտիկան սկիզբ է առնում հնագույն ժամանակներից, քանի որ տարածաշրջանը մի շարք խոտաբույսերի բնօրրան է, որոնք, ի թիվս այլ հիվանդությունների, օգտագործվել են տուբերկուլյոզի, տենդի և լյարդի ցիռոզի բուժման համար ու արտահանվել են աշխարհի տարբեր մասեր:

«Հայկական խոտաբույսերի արտահանման ներուժը հսկայական է: Արտահանման ցանկություն ունեցող տեղական բիզնեսի հիմնական մարտահրավերը կլինի ապահովել, որպեսզի իրենց արտադրանքն օրինականորեն համապատասխանի մանրածախ շուկայում որպես առողջապահական արտադրանք վաճառելու չափորոշիչներին: Մասնավորապես, եթե ապրանքը վաճառվում է առողջապահական նկատառումներով, ապա կան իրավական պահանջներ՝ համոզվելու, որ տվյալ ապրանքանիշը չի մոլորեցնի հաճախորդներին կամ կեղծ պնդումներ չի իրականացնի», — ասում է թեյի միջազգային փորձագետ Անջելա Փրայսը, ով տվյալ ծրագրի շրջանակներում խորհրդատվություն է տրամադրել հայ թեյ արտադրողներին: Փորձագետի կարծիքով ավանդական սև թեյերի վաճառքը նվազում է, քանի որ սպառողները անցնում են խոտաբույսերի և մրգերի թուրմերի, ուստի հայ արտադրողները ծրագրում են մրգային թեյերի խառնուրդների նոր շարք թողարկել:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,