EU4Armenia.eu ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ տեղեկատվության նոր կայքը գործարկվել է
9 Դեկտեմբերի, 2021

EU4Armenia.eu ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ տեղեկատվության նոր կայքը գործարկվել է


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պաշտոնապես գործարկել է EU4Armenia.eu նոր առցանց հարթակը, որտեղ ներկայացված են Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ավելի քան 100 ընթացիկ ծրագրերը:

Կայքում, որը հասանելի է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով, ներկայացված են ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ընթացիկ և ավարտված ծրագրերի ինտերակտիվ քարտեզը, շահառուների հաջողության պատմությունները, առկա հնարավորությունները, թարմ նորություններ և ոչ միայն։

Նոր կայքում կարող եք տեղեկանալ նաև ԵՄ-Հայաստան գործընկերության և բազմաթիվ ոլորտներում առկա համագործակցության մասին։ Այցելեք կայքը և եղեք տեղեկացված:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,