ԵՆԲ տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինային 668 միլիոն եվրոյի հրատապ ֆինանսական աջակցության տրամադրումը
8 Մարտի, 2022

ԵՆԲ տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինային 668 միլիոն եվրոյի հրատապ ֆինանսական աջակցության տրամադրումը


Մարտի 4-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հավանություն է տվել Ուկրաինային 668 միլիոն եվրոյի հրատապ ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշմանը։

Դա կօգնի Ուկրաինայի իշխանություններին բավարարել հրատապ ֆինանսական կարիքները, այդ թվում՝ ձեռք բերել սննդամթերք, բժշկական պարագաներ և վառելանյութ իր քաղաքացիների համար: Հրատապ աջակցությունը հասանելի կլինի մի քանի օրվա ընթացքում։ ԵՆԲ-ն կհատկացնի իր տրամադրած երկու վարկերի շրջանակներում հասանելի միջոցները, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի ՓՄՁ-ներին և գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար:

Բացի այդ, ԵՆԲ-ը գործի կդնի այլ նախաձեռնություններ՝ Ուկրաինայի համար արտակարգ համերաշխության փաթեթի շրջանակներում: Դրանք ներառում են.

  • Ուկրաինայի հույժ կարևոր ենթակառուցվածքների կարիքների ֆինանսավորում՝ ենթակառուցվածքային նախագծերի պարտավորությունները վերաուղղելով հրատապ ներդրումային և վերակառուցման կարիքների բավարարմանը: Դրանք կտարածվեն տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության և թվայնացման ոլորտներում ներդրումների վրա: Գումարը կարող է հասանելի լինել շատ արագ, հենց որ ուկրաինական իշխանությունները կարողանան ստորագրել գործող պայմանագրերի փոփոխությունները:
  • Օգնություն այն ամենի վերականգնմանը, ինչն ավերվել է Ռուսաստանի բանակի կողմից՝ ֆինանսավորելով նոր կենսական նշանակության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են պատերազմից ազատ և անկախ Ուկրաինայի վերականգնումից անմիջապես հետո: Այս նպատակով ԵՆԲ-ը կօգտագործի 2014 թվականի ռուսաստանյան ագրեսիայից հետո Ուկրաինայի վաղ վերականգնման ծրագրի իր փորձը, որն աջակցել է 238 մունիցիպալ և սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմանը, ինչպիսիք են՝ դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցները և սոցիալական բնակարանները:

Բացի այդ, ԵՆԲ-ի փորձագետները ներկայումս գնահատում են Ուկրաինայի հարևանության և Եվրամիության այն երկրների կարիքները, որոնք ընդունում են փախստականներին Ուկրաինայից կամ որևէ այլ կերպ կրում են պատերազմի հետևանքները: ԵՄ բանկը աշխատում է ազգային և տեղական իշխանությունների և այլ գործընկերների հետ՝ այդ երկրներին և տարածաշրջաններին շտապ կարգով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ֆինանսավորումը կարող է ցուցաբերվել մարզային կամ քաղաքային իշխանությունների համար նախատեսված առկա, դեռևս չհատկացված վարկերի արագ վերանայման կամ փախստականներին առնչվող նոր գործողությունների հաստատման ձևով, որոնք ԵՆԲ-ը կարող է ֆինանսավորել մինչև 100%-ի չափով՝ սովորական առավելագույն 50%-ի փոխարեն:

Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերն ասել է, որ ԵՆԲ-ն նաև ուղիներ է փնտրում՝ արագացնելու լրացուցիչ 1,3 միլիարդ եվրոյի ներդրումները: Նա հավելել է. «Հենց որ պայմանները թույլ տան, մենք կօգնենք վերականգնել այն, ինչ ներխուժման արդյունքում ավերվել է Ուկրաինայում: Մենք նաև քայլեր կձեռնարկենք՝ օգնելու բոլոր տուժած երկրներին՝ լինեն դրանք ԵՄ անդամ, թե դրա հարևաններ՝ լուծելու Ուկրաինայից ժամանած փախստականների և այս սարսափելի պատերազմի պատճառած տնտեսական վնասի հետ կապված հարցերը»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,