ԵՄ-ը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում
1 Ապրիլի, 2022

ԵՄ-ը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում


Մարտի 30-ին Բրյուսելում Եվրոպական միությունը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում՝ ուղղված երկու երկրների հարաբերություններում առկա մի շարք հարցերի լուծումներ գտնելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելուն։

Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական և անվտանգային իրավիճակը և հարցերի ողջ շրջանակը։ Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ քննարկումները շարունակելու և իրենց միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին լուծում գտնելու նպատակով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,