ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել իր տարածքում հեռարձակվող RT/Russia Today և Sputnik պետական ԶԼՄ-ների նկատմամբ
3 Մարտի, 2022

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել իր տարածքում հեռարձակվող RT/Russia Today և Sputnik պետական ԶԼՄ-ների նկատմամբ


Եվրոպական միության Խորհուրդը մարտի 2-ին ընդունել է որոշում, որով շտապ կարգով արգելվում է ԵՄ տարածքում Sputnik-ի և RT/Russia Today-ի (RT English, RT UK, RT Germany, RT France և RT Spanish) հեռարձակումը:

Այս որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել Ուկրաինայի դեմ ագրեսիան և քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը և դրան կից ԶԼՄ-ները չեն դադարեցնի ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիայի գործողությունները։

ԵՄ Խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Sputnik»-ը և «Russia Today»-ը գտնվում են Ռուսաստանի Դաշնության իշխանությունների մշտական ուղղակի կամ անուղղակի հսկողության ներքո և կարևոր ու գործիքային դեր ունեն Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան առաջ մղելու և աջակցելու գործում:

«Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիայի և փաստերի խեղաթյուրման համակարգված, միջազգային արշավ՝ նպատակ ունենալով ամրապնդել իր հարևան երկրների, ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ապակայունացմանն ուղղված սեփական ռազմավարությունը: Մասնավորապես, ապատեղեկատվությունը և տեղեկատվական մանիպուլյացիան բազմիցս և հետևողականորեն թիրախավորել են եվրոպական քաղաքական կուսակցություններին, հատկապես՝ նախընտրական շրջանում, քաղաքացիական հասարակությանը, ռուսական գենդերային ու էթնիկ փոքրամասնություններին, ապաստան հայցողներին և ԵՄ-ում ու դրա անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,