ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ՌԴ առանցքային բանկերը
3 Մարտի, 2022

ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ՌԴ առանցքային բանկերը


Եվրոպական միությունը մարտի 2-ին որոշում է ընդունել ռուսաստանյան առանցքային բանկերը դուրս թողնել SWIFT համակարգից, որը ֆինանսական տեղեկատվության փոխանցման աշխարհում առաջատար համակարգն է և օգտագործվում է անդրսահմանային վճարումներ կատարելու նպատակով:

Այս միջոցը նշված բանկերին կզրկի ամբողջ աշխարհում արագ և արդյունավետ ֆինանսական գործարքներ կատարելու հնարավորությունից: Այս որոշումը սերտորեն համաձայնեցվել է ԵՄ միջազգային գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը:

«Եվրոպական միությունը լույսի արագությամբ ծանր պատժամիջոցների երեք ալիք է ընդունել Ռուսաստանի ֆինանսական համակարգի, նրա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և կոռումպացված վերնախավի դեմ: Սա մեր Միության պատմության ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է։ Ռուսաստանյան առանցքային բանկերը SWIFT ցանցից անջատելու մասին այսօրվա որոշումը ևս մեկ շատ հստակ ազդանշան է՝ ուղղված Պուտինին և Կրեմլին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Տուժած բանկերի ցանկը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Դրանք են.

  • «Օտկրիտիե»
  • «Նովիկոմբանկ»
  • «Պրոմսվյազբանկ»
  • «Ռոսիյա»
  • «Սովկոմբանկ»
  • «ՎՆԵՇԷԿՈՆՈՄԲԱՆԿ» (ՎԷԲ)
  • «ՎՏԲ»

Որոշումն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո 10 օրվա ընթացքում։ Սա SWIFT-ին և այլ օպերատորներին կտրամադրի կարճ անցումային շրջան միջոցի ներդրման համար՝ դրանով իսկ նվազեցնելով ԵՄ բիզնեսների և ֆինանսական շուկաների համար հնարավոր բացասական ազդեցությունները: Կախված Ռուսաստանի վարքագծից՝ Հանձնաժողովը պատրաստ է կարճ ժամանակում այս ցանկում ավելացնել ռուսաստանյան այլ բանկեր:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,