ԵՄ-ն ներկայացրել է հակասեմիտիզմի դեմ պայքարի երբևէ առաջին ռազմավարությունը
7 Հոկտեմբերի, 2021

ԵՄ-ն ներկայացրել է հակասեմիտիզմի դեմ պայքարի երբևէ առաջին ռազմավարությունը


Հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց հակասեմիտիզմի դեմ պայքարին և հրեական կյանքի ակտիվացմանն ուղղված ԵՄ երբևէ առաջին ռազմավարությունը:

2021-2030 թվականների ռազմավարությունում շարադրված են մի շարք միջոցառումներ, որոնք ձևակերպված են երեք հիմնական ուղղությունների շուրջ. հակասեմիտիզմի բոլոր դրսևորումների կանխում, հրեական կյանքի պաշտպանություն և ակտիվացում, հետազոտություններին, կրթությանը և Հոլոքոստի հիշատակին նպաստում: Ռազմավարությունն առաջարկում է միջոցներ ձեռնարկել առցանց տիրույթում հակասեմիտիզմի դրսևորումները զսպելու նպատակով առցանց ընկերությունների հետ համագործակցությունն ակտիվացնելու, հանրային տարածքները և երկրպագության վայրերն ավելի լավ պաշտպանելու, ժամանակակից հակասեմիտիզմի եվրոպական հետազոտական կենտրոն ստեղծելու և Հոլոքոստի իրականացման վայրերի ցանց ստեղծելու ուղղությամբ: Այս միջոցները կամրապնդվեն հակասեմիտիզմի դեմ գլոբալ պայքարն առաջնորդելու ԵՄ միջազգային ջանքերով, որն, ըստ Հանձնաժողովի, «մտահոգիչ վերելք է ապրում Եվրոպայում և դրանից դուրս»:

ԵՄ-ն կօգտագործի առկա բոլոր գործիքները, որպեսզի գործընկեր երկրներին ներգրավի ԵՄ հարևանության տարածքում և դրանից դուրս հակասեմիտիզմի բոլոր դրսևորումների դեմ պայքարում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հակասեմիտիզմի դեմ պայքարի և հրեական կյանքի ակտիվացման ԵՄ ռազմավարություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,