ԵՄ-ն հրապարակել է Արևելյան գործընկերությունում ՓՄՁ աջակցության վերաբերյալ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության 2021 թվականի հաշվետվությունը

ԵՄ-ն հրապարակել է Արևելյան գործընկերությունում ՓՄՁ աջակցության վերաբերյալ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության 2021 թվականի հաշվետվությունը

17 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության վերաբերյալ իր տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերված ամբողջ աջակցությունը: 2021 թվականի հաշվետվությունը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ծրագրի երեք առաջնահերթ ոլորտներում ԵՄ աջակցության վերաբերյալ՝ ֆինանսների մատչելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ և բիզնեսի համար նպաստավոր միջավայր:

Հաշվետվության համաձայն՝ 2020 թվականին ԵՄ-ն ընդհանուր առմամբ աջակցել է գրեթե 72,000 ՓՄՁ-ի, որոնցից մեկ երրորդը պատկանում է կանանց: Սրա շնորհիվ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ-ից աջակցություն ստացած ՓՄՁ-ները ստեղծել են ավելի քան 50,000 նոր աշխատատեղ և գեներացրել 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ եկամուտ։

«2020 թվականին «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությանը հատկացված բյուջեն զգալի աճ ունեցավ, ինչի շնորհիվ ճգնաժամի ժամանակահատվածում բացառիկ արդյունքներ արձանագրվեցին՝ հօգուտ ինչպես բիզնեսի սեփականատերերի, այնպես էլ աշխատողների։ Առաջիկա հինգ տարիների համար մեր առաջադրած տնտեսական և ներդրումային հավակնոտ ծրագիրը կնպաստի աշխատատեղերի և աճի հետագա խթանմանը և Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարգավաճմանը: Դա կօգնի արագ ուշքի գալուն՝ աջակցելով կանաչ և ներառական սոցիալ-տնտեսական վերականգնմանը, դիմակայունության ամրապնդմանը և մեր տնտեսությունների հետագա ինտեգրմանը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների ամրապնդման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

«Չնայած մարտահրավերներին, ԵՄ-ն 12,5%-ով ավելացրեց «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում ՓՄՁ-ներին աջակցելու համար նախատեսված բյուջեն, ինչը, իր հերթին, հնարավորություն տվեց աջակցել ԱլԳ տարածաշրջանի յուրաքանչյուր տասներորդ ՓՄՁ-ին», — ասել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի թիմի ղեկավար Մարկ Հելիերը:

Հաշվետվության մեջ ընդգծվում է, որ 2020 թվականի ընթացքում վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն են ստացել 5400 ՓՄՁ-ներ, շուրջ 65,000 ՓՄՁ-ների տրամադրվել են բիզնեսի զարգացման ծառայություններ, շուրջ 1000 գործարարության աջակցման կազմակերպություններ էլ անցել են համապատասխան վերապատրաստում: Բացի այդ, ԵՄ-ն աջակցել է 158 պետական հաստատությունների, այդ թվում՝ քաղաքականություն մշակողների, կարգավորող մարմինների և ուժային կառույցների՝ օգնելով բարելավել նրանց կարողությունները և բարեփոխել ավելի քան 1188 օրենքներ, կանոնակարգեր և ընթացակարգեր:

Հաշվետվությունը ցույց է տալիս, որ Եվրոպական միությունն արագ է արձագանքել COVID-19 համավարակին և իր գործընկերների ու անդամ պետությունների հետ միասին հաջողել է մոբիլիզացնել՝

  • 100 միլիոն եվրո` ՓՄՁ-ներին վարկերի տրամադրումն ավելի հեշտացնելու համար.
  • 200 միլիոն եվրո՝ ՓՄՁ-ներին տեղական արժույթով վարկային գծեր և դրամաշնորհներ տրամադրելու համար․
  • 500 միլիոն եվրո՝ ԵՄ հարևանության համար՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցով․
  • 1,45 միլիարդ եվրոյի չափով ԵՄ մակրոֆինանսական օժանդակություն՝ կառավարություններին աջակցելու համար:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունը (EU4Business)  Եվրոպական միության հովանոցային նախաձեռնությունն է, որը ներառում է Արևելյան գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ԵՄ ողջ աջակցությունը: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունն աջակցում է ՓՄՁ-ների զարգացմանը՝ ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման, բիզնեսին տրամադրվող ծառայությունների կատարելագործման և ավելի լավ գործարար կարգավորումների միջոցով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության 2021թ. ամփոփում քաղաքացիների համար (ԱլԳ)

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության 2021թ. տարեկան հաշվետվություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,