ԵՄ-ն հանրայնացրել է ռուսական գազից կախվածությունը դադարեցնելու ծրագիրը
9 Մարտի, 2022

ԵՄ-ն հանրայնացրել է ռուսական գազից կախվածությունը դադարեցնելու ծրագիրը


Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման լույսի ներքո մարտի 8-ին ներկայացրել է մինչև 2030 թվականը Եվրոպան ռուսական հանածո վառելիքից անկախ դարձնելու ծրագիրը՝ սկսած գազից:

Նշված ծրագիրը նաև նախանշում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Եվրոպայում էներգակիրների գների աճին արձագանքելուն և հաջորդ ձմռան համար գազի պաշարների համալրմանը: REPowerEU-ն կձգտի դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, արագացնել վերականգնվող աղբյուրներից ստացվող գազերի օգտագործումը և փոխարինել գազը ջեռուցման և էներգիայի արտադրության մեջ: Սա մինչև տարեվերջ կարող է երկու երրորդով նվազեցնել ռուսական գազի նկատմամբ ԵՄ պահանջարկը։

Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Մենք պետք է անկախանանք ռուսաստանյան նավթից, ածուխից և գազից։ Մենք պարզապես չենք կարող հույս դնել մատակարարի վրա, ով բացահայտորեն սպառնում է մեզ: Մենք պետք է գործենք հիմա՝ մեղմելու էներգակիրների գների աճի ազդեցությունը, դիվերսիֆիկացնելու մեր գազի մատակարարումը հաջորդ ձմռան համար և արագացնելու մաքուր էներգիայի անցումը: Որքան արագ անցնենք վերականգնվող աղբյուրներին և ջրածնին՝ զուգորդված ավելի բարձր էներգաարդյունավետության հետ, այնքան ավելի արագ կլինենք իսկապես անկախ և կտիրապետենք մեր էներգետիկ համակարգին»:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը ավելացրել է. «Ուկրաինայում Պուտինի վարած պատերազմը ցույց է տալիս, թե որքան հրատապ նշանակություն ունի մեր կողմից մաքուր էներգիայի անցմանն արագացումը»։

REPowerEU՝ վերացնելով ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը մինչև 2030 թվականը

Ռուսաստանի հանածո վառելիքից ԵՄ-ի կախվածությունն աստիճանաբար կարելի է վերացնել 2030 թվականից էլ ավելի շուտ ժամկետներում: Դրա համար Հանձնաժողովն առաջարկում է մշակել REPowerEU ծրագիրը, որը կբարձրացնի ԵՄ ողջ էներգետիկ համակարգի դիմակայունությունը՝ հիմնված երկու սկզբունքների վրա.

  • Գազի մատակարարումների դիվերսիֆիկացում՝ ոչ ռուսաստանյան մատակարարներից հեղուկ բնական գազի և խողովակաշարերի ներմուծման ծավալների ավելացման, ինչպես նաև կենսագազի և ջրածնի արտադրության և ներմուծման ծավալների ավելացման հաշվին.
  • Տներում, շենքերում, արդյունաբերության մեջ և էներգահամակարգում հանածո վառելիքի օգտագործման ծավալների ավելի արագ կրճատում` էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող աղբյուրների օգտագործման ավելացման և էլեկտրաֆիկացման, ինչպես նաև ենթակառուցվածքային խոչընդոտների շտկման հաշվին:

REPowerEU ծրագրով նախատեսված միջոցառումներով ԵՄ-ն կարող է աստիճանաբար հրաժարվել առնվազն 155 մլրդ խմ հանածո գազից, ինչը համարժեք է 2021 թվականին Ռուսաստանից ներկրված ծավալին: Այդ կրճատման գրեթե երկու երրորդը կարող է իրականացվել մեկ տարվա ընթացքում՝ վերջ դնելով մեկ մատակարարից ԵՄ-ի գերկախվածությանը:

Մաքուր էներգիայի արագ անցման օգտին փաստարկները երբեք ավելի ուժեղ և հստակ չեն եղել, քան Ուկրաինա ներխուժումից հետո: ԵՄ-ն ներկրում է իր սպառած գազի 90%-ը, մինչդեռ Ռուսաստանն ապահովում է այդ ներմուծման շուրջ 45%-ը, ընդ որում՝ անդամ պետություններից յուրաքանչյուրում այդ ցուցանիշը տարբերվում է: Ռուսաստանին բաժին է ընկնում նաև նավթի ներմուծման շուրջ 25%-ը և ածուխի ներմուծման 45%-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հարցեր և պատասխաններ

Տեղեկատվական թերթիկ՝ REPowerEU



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,