ԵՄ-ն և Լեհաստանը արագացնում են Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տրամադրման գործընթացը

ԵՄ-ն և Լեհաստանը արագացնում են Արևելյան գործընկերության երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տրամադրման գործընթացը

14 Դեկտեմբերի, 2021

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել Լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։

Լեհաստանի դերն է օգնել համապատասխանեցնել ԵՄ անդամ պետություններում առկա պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրների զարգացող կարիքների հետ, ինչպես նաև վերահսկել ցանկացած անհրաժեշտ պայմանավորվածություն պատվաստանյութ արտադրողների հետ:

Վերավաճառքի դեպքում Լեհական զարգացման բանկը կօգտագործի ԵՄ ներդրումը դոնոր անդամ երկրներին ոչ առևտրային հիմունքներով պատվաստանյութերի ծախսերը փոխհատուցելու համար: Ծրագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսը կամ մինչև ԵՄ ներդրան սպառումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին այս վեց երկրներում COVID-19-ի դեմ պատվաստանյութի դեղաչափերի ամբողջական ընդունման միջինացված թիվը ընդամենը 28.7% է, իսկ բուժաշխատողների շրջանում այն կազմում է 70,3%։ Նոր մեխանիզմը կօգնի գործընկեր երկրներին պատվաստումների ծածկույթը հասցնել ԱՀԿ-ի կողմից սահմանված պատվաստումների համաշխարհային ռազմավարության թիրախներին՝ յուրաքանչյուր երկրի բնակչության 40%-ը մինչև 2021 թվականի վերջը և 70%-ը մինչև 2022 թվականի կեսը:

Այս մեխանիզմի շրջանակում նախատեսված առաջին առաքումը կիրականացվի առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից Հայաստան։  Մի շարք այլ անդամ երկրներ արդեն ազդարարել են այս ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, երախտագիտություն հայտնելով Լեհաստանին, նշել է, որ այս պայմանավորվածությունը կօգնի գործընկեր երկրներում կյանքեր փրկելուն. «Այսպես է դրսևորվում ԵՄ համերաշխությունը գործնականում, և այն կօգնի արագացնել հետհամավարակային վերականգնումն այս տարածաշրջանում և երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առողջապահության բնագավառի ընդհանուր դիմակայունության բարձրացմանը, որը Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության առաջնահերթ նպատակներից է»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին՝ ԱլԳ տարածաշրջանում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,