ԵՄ-ն և ԱՀԿ-ն պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառնարաններ են տրամադրել Հայաստանին

ԵՄ-ն և ԱՀԿ-ն պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառնարաններ են տրամադրել Հայաստանին

3 Սեպտեմբերի, 2021

Օգոստոսի 27-ին Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնեցին պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 բժշկական սառնարան։ Այս սարքավորումները կօգնեն քաղաքացիներին պատվաստանյութերի բավարար մատակարարում ապահովելու և համավարակն ավելի արագ հաղթահարելու ջանքերում:

«ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համավարակի հաղթահարման նպատակով: Սառնարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների», —  նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Յան Պլեշինգերը։

Սարքավորումները տրամադրվեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,