ԵՄ-ն ավելացնում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բյուջեն՝ Ուկրաինայի կանաչ, առողջապահական և թվային նորարարություններին և տեղահանված հետազոտողներին աջակցելու համար
12 Մայիսի, 2022

ԵՄ-ն ավելացնում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բյուջեն՝ Ուկրաինայի կանաչ, առողջապահական և թվային նորարարություններին և տեղահանված հետազոտողներին աջակցելու համար


Մայիսի 10-ին Եվրոպական հանձնաժողովը փոփոխություն է մտցրել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2021-2022թթ. աշխատանքային պլանում՝ դրա բյուջեն ավելացնելով մոտ 562 միլիոն եվրոյով: Այս լրացուցիչ միջոցները կուղղվեն Ուկրաինայի կանաչ, առողջապահական և թվային նորարարություններին ու տեղահանված հետազոտողներին՝ աջակցելու համար ԵՄ առաքելություններին (կլիմայի փոփոխություն, քաղցկեղային հիվանդություններ, օվկիանոսներ և ջրեր, հողային ռեսուրսներ, կլիմայապես չեզոք և խելացի քաղաքներ)։

Ծրագրի 2021-2022 թվականների բյուջեն այժմ հասնում է ընդհանուր առմամբ մոտ 16 միլիարդ եվրոյի:

Փոփոխությունը նախատեսում է նաև նախկինում Ուկրաինայում ակտիվ հետազոտողների աջակցմանն ուղղված գործողություններ: «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների (MSCA) մաս կազմող նոր «MSCA4Ukraine» սխեմայի շրջանակում տեղահանված հետազոտողներին կհատկացվի 25 միլիոն եվրո, որը նրանց թույլ կտա  շարունակել իրենց գործունեությունը ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպայի» հետ կապված երկրներում գործող ակադեմիական կամ ոչ ակադեմիական ընդունող կազմակերպությունում։

Հարյուրավոր ուկրաինացի գիտնականներ կկարողանան օգտվել նաև «Human Frontier Science» ծրագրին «Գիտնականներն օգնում են գիտնականներին» նախաձեռնության համար հատկացված լրացուցիչ 1 միլիոն եվրո բյուջեից։

Ավելացվել է նաև ընդհանուր դրույթ, որը բոլոր դիմորդներին խրախուսում է, ըստ հնարավորության, ներգրավման տարբերակներ առաջարկել ուկրաինացի հետազոտողների և նորարարների համար։

Բացի այդ, փոփոխությունը սահմանում է, որ Ռուսաստանում, Բելառուսում կամ Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներում ստեղծված իրավաբանական անձինք որևէ կարգավիճակով իրավունք չունեն մասնակցել «Հորիզոն Եվրոպայի» կողմից աջակցվող գործողություններին: Առանձին դեպքերի համար կարող են արվել բացառություններ՝ համապատասխան հիմնավորումների առկայության պարագայում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հորիզոն Եվրոպա

MSCA4Ukraine

ERA4Ukraine

ERCforUkraine

Horizon4Ukraine



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,