ԵՄ-ն աջակցում է Հայաստանի 65 տարեկանից բարձր ազգաբնակչության համար պատվաստումային արշավին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի 65 տարեկանից բարձր ազգաբնակչության համար պատվաստումային արշավին

12 Ապրիլի, 2022

Նախորդ շաբաթ պաշտոնապես մեկնարկեց «Պատվաստումը հոգատարություն է» արշավը, որի նպատակն է պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց: Արշավի մեկնարկը տրվեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բժշկական կենտրոնում:

Արշավն իրականացվում է Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողության շրջանակում՝ աջակցելու COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ներդրմանը և պատվաստումային գործընթացի իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում: Տվյալ գործողությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

Արշավի նպատակն է շեշտադրել 65 տարեկանից բարձր մարդկանց համար COVID-19 դեմ պատվաստման կարևորությունը, ինչպես նաև այն հասանելի դարձնել վերջիններիս համար իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով:

Արշավն առաջարկում է նաև այլ կարևոր առողջապահական ծառայությունների ստացման հնարավորություն, ներառյալ ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։

«Մենք դեռ չենք հասել 65 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումների համար նախանշված թիրախին և, հետևաբար, հավատում ենք, որ այս արշավը կօգնի մեզ շարժվել դեպի մեր նպատակը՝ պատվաստել մեր առավել խոցելի քաղաքացիների մեծամասնությանը»,– նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղեկալ Լենա Նանուշյանը։

ԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում համավարակի դեմ պայքարում` ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ աջակցելով Առողջապահության նախարարությանը բուժաշխատողների վերապատրաստման, հանրային առողջության լաբորատորիաների արդիականացման, անհատական ​​պաշտպանության միջոցների և հիվանդանոցներին ժամանակակից կենսաբժշկական սարքավորումների տրամադրման, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պահպանման համար պատշաճ սառցային շղթայի ապահովման և ապացուցահեն որոշումներ կայացնելու համար առողջապահական տեղեկատվական համակարգի արդիականացման գործում:

Իմացիր ավելին

Մարզային այցելությունների ամսաթվերը ներառող մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,