ԵՄ-ն 10 հայ զինծառայողների է հայրենադարձել Ադրբեջանից
21 Դեկտեմբերի, 2021

ԵՄ-ն 10 հայ զինծառայողների է հայրենադարձել Ադրբեջանից


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դեկտեմբերի 19-ին Բաքվից Երևան է ուղեկցել 10 հայ զինծառայողների։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ մարդասիրական այս ժեստը հիմնված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության վրա:

«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել 10 հայ զինծառայողների։ Ադրբեջանի կողմից սա կարևոր քայլ էր հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է Տոյվո Կլաարը ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,