ԵՄ ծրագիրը անտառային հրդեհների դեմ հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացրել Հայաստանում
17 Սեպտեմբերի, 2021

ԵՄ ծրագիրը անտառային հրդեհների դեմ հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացրել Հայաստանում


Սեպտեմբերի 15-ից 16-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը (PPRD East) հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացրել Հայաստանում:

 Երկօրյա վարժանքների ընթացքում մասնակիցներն աշխատում էին անտառային հրդեհի սցենարով: Իրական դեպքի կրկնօրինակման սցենարը շոգ, չոր և քամոտ պայմաններ էր ենթադրում: Ըստ վարժանքի սցենարի՝ հրդեհներն արագորեն ուժգնանում են, և մասնակիցները պետք է գործ ունենան մոտ 1600 հա այրվող տարածքի հետ: PPRD East ծրագրի փորձագետների թիմը փորձարկում է քաղաքացիական պաշտպանության արձագանքման մեխանիզմները, հաղորդակցության հոսքերը և միջգերատեսչական համակարգումը:

Հրամանատարաշտաբային վարժանքը կառավարող թվային հիբրիդային համակարգի շնորհիվ Հայաստանում վարժանքների մասնակիցները գտնվում էին իրենց հաստատություններում, իսկ իրականացնող կոնսորցիումի փորձագետները և Հայաստանից դուրս այլ մասնակիցները դրան միացել էին վեբ կոնֆերանսի միջոցով: Թվային հարթակի և գործիքների միջոցով դիտորդները կարողացան իրական ժամանակում հետևել արձագանքող անձնակազմի կատարած գործողություններին:

«PPRD East 3» ծրագիրը աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի իշխանություններին` աղետների կանխարգելման, ինչպես նաև բնական կամ տեխնածին աղետներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների բարելավման և այդպիսով նրանց բնակչության, շրջակա միջավայրի ու ենթակառուցվածքների ընդհանուր պաշտպանությունն ապահովելու գործում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,