ԵՄ աջակցությունն Ուկրաինային. Խորհուրդը կրկնապատկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումը

ԵՄ աջակցությունն Ուկրաինային. Խորհուրդը կրկնապատկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումը

25 Մարտի, 2022

Մարտի 24-ին ԵՄ խորհուրդը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) շրջանակում տրամադրվող օժանդակության երկու միջոցառում, որոնք ԵՄ-ին թույլ կտան շարունակել աջակցել Ուկրաինայի զինված ուժերի կարողություններին և դիմակայունությանը: ԵՄ-ի այս աջակցությունը Ուկրաինայի զինված ուժերին կօգնի ռուսական շարունակվող ռազմական ագրեսիայից պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը։

Օժանդակության միջոցառումները 2020 թվականի փետրվարի 28-ին հայտարարված նախնական բյուջեն կավելացնեն հավելյալ 500 միլիոն եվրոյով՝ դրանով իսկ կրկնապատկելով այն ու հասցնելով մինչև 1 միլիարդ եվրոյի:

Համաձայնեցված օժանդակության միջոցառումներով կֆինանսավորվեն ինչպես սարքավորումների և պարագաների (անհատական պաշտպանության միջոցներ, առաջին օգնության դեղատուփեր և վառելիք) ձեռքբերումը, այդպես էլ ռազմական սարքավորումների ու պաշտպանական մահաբեր միջոցների առաքման ծախսերը: Օժանդակության միջոցառման տևողությունն էլ երկարաձգվում է 12 ամսով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրոյի զենք և ռազմական տեխնիկա




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,