Creative Europe-ը հայտարարում է գրական թարգմանությունների հրատարակմանն աջակցության մրցույթ
18 Հունիսի, 2021

Creative Europe-ը հայտարարում է գրական թարգմանությունների հրատարակմանն աջակցության մրցույթ


Նոր «Creative Europe» («Ստեղծարար Եվրոպա») ծրագիրը մեկնարկել է հայտամրցույթ` եվրոպական գրական ստեղծագործությունների տարածմանն աջակցելու նպատակով:

5 միլիոն եվրո բյուջեով այս մրցույթը կաջակցի այն նախագծերին, որոնք կթարգմանեն, կհրատարակեն, կտարածեն և կխթանեն առնվազն հինգ գեղարվեստական գործերից բաղկացած փաթեթ (վեպեր, բանաստեղծություններ, կոմիքսներ և այլն):

Մրցույթին կարող են մասնակցել «Creative Europe» ծրագրում ներգրավված երկրների (այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի) հետաքրքրված կազմակերպությունները՝ որպես անհատ դիմորդ կամ որպես առնվազն երկու համապատասխան կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի անդամ:

Դիմորդները կարող են դիմել տարբեր ծավալներ և վերին շեմ ունեցող նախագծերով` թարգմանված գրքերի քանակության և ստանալիք ֆինանսավորման համար.

  • փոքր նախագծերը, որոնք առաջարկում են մինչև տասը տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչև 100,000 եվրո.
  • միջին նախագծերը, որոնք առաջարկում են մինչև 20 տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչև 200,000 եվրո.
  • խոշոր նախագծերը, որոնք առաջարկում են 21 և ավելի տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչև 300,000 եվրո:

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ. սեպտեմբերի 30-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Լրացուցիչ տեղեկատվության և դիմում ներկայացնելու համար այցելեք ֆինանսավորման և գնումների հարթակ

2021-2027 թթ. «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում առաջին հայտամրցույթների մեկնարկ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,