Արտահայտեք ձեր կարծիքը. Քաղաքացիական հասարակության ծրագիրը ձեր գաղափարների կարիքն ունի

Արտահայտեք ձեր կարծիքը. Քաղաքացիական հասարակության ծրագիրը ձեր գաղափարների կարիքն ունի

10 Սեպտեմբերի, 2021

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծրագիրն (ԱլԳ ՔՀԾ) ուսումնասիրություն է սկսել Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության կարիքների վերաբերյալ՝ առաջիկա երեքուկես տարվա ընթացքում իր կողմից առաջարկվելիք հնարավորություններն այդ կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նպատակով:

Ծրագիրն հրավիրում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան կամ Ուկրաինան ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին` կիսելու իրենց կարիքներով ու գաղափարներով: Պատասխանները ծրագրի ԵՄ շահագրգիռ կողմերին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրեն նաև Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության հետ իրենց փոխազդեցության վերաբերյալ:

Հարցաթերթիկը կարելի է լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,