Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝ տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ

Արևելյան գործընկերություն․ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգը՝ տնտեսական և ներդրումային պլանի աջակցությամբ

6 Հուլիսի, 2021

Եվրոպական հանձնաժողովն ու Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն հուլիսի 2-ին նախանշեցին ԵՄ արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված «Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո» տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով  հասանելի  2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների և երաշխիքային միջոցներից բաղկացած բյուջեով, որոնք կարող են հավաքագրել մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում` 2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում:

Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները,  ստեղծել նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարել միակցվածության ուղղությամբ, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային փոխակերպումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։

«Արևելյան գործընկերությունը շարունակում է  կարևոր դեր ունենալԵվրոպական միության օրակարգում: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և օրենքի գերակայության  խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը։

«Մենք առաջ ենք քաշում տնտեսական և ներդրումային հավակնոտ պլան, որը կօգնի  աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը՝ ապահովելով Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարեկեցությունը։ Պլանն ընդգրկում է առաջնային կարևորություն ներկայացնող ծրագրեր Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, այդ թվում՝ աջակցություն ապագա ժողովրդավար Բելառուսին: Այս նոր օրակարգի շրջանակներում կապահովվի աջակցություն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ COVID-19 համավարակից հետո, կամրապնդվեն  տնտեսական հարաբերությունները և կկառուցվեն ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրային ուղիներ», — նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են 2025 թ․ համար տասը հիմնական թիրախային նպատակներ՝ համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված հստակ պարտավորություններով: Թիրախային նպատակների շարքում են՝  լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և  երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 250,000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով,  անվտանգ ջրամատակարարման և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ ինտերնետի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների  պատվաստումների օժանդակությունը, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին լրացուցիչ օժանդակությունը, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների համար շարժունակության հնարավորությունների ապահովումը:

Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։

Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որոնք համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:

Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը:

Լրացուցիչ տեղեկություններ

Մամուլի հաղորդագրություն

Արևելյան գործընկերություն․ քաղաքականության նոր նպատակները 2020 թ.-ից հետո

Տեղեկատվական թերթիկ։ Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում․ Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո՝ հօգուտ բոլորի

Տեղեկատվական թերթիկ։ «20 թիրախային արդյունք 2020-ի համար» օրակարգի ձեռքբերումները




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,