Ապրիլի 9-ին Վարշավայում կանցկացվի փախստականների և ներքին տեղահանվածների համար գլոբալ դրամահավաքի միջոցառում՝ «Stand Up For Ukraine» խորագրի ներքո
1 Ապրիլի, 2022

Ապրիլի 9-ին Վարշավայում կանցկացվի փախստականների և ներքին տեղահանվածների համար գլոբալ դրամահավաքի միջոցառում՝ «Stand Up For Ukraine» խորագրի ներքո


Ապրիլի 9-ին Վարշավայում կանցկացվի «Stand Up For Ukraine» (Ոտքի՛ կանգնիր հանուն Ուկրաինայի) դրամահավաքի միջոցառումը, որը հրավիրվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից։ Այսպիսով, կճանաչվի Լեհաստանի կարևոր դերը Ուկրաինա ներխուժումից փրկված փախստականներին աջակցելու գործում:

Միջոցառմանը նախագահ ֆոն դեր Լեյենի հետ մեկտեղ կմասնակցի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, իսկ Կանադայի վարչապետ Թրյուդոն նրանց կմիանա հեռակա կարգով։

Այս միջոցառմամբ կեզրափակվի ավելի լայն սոցիալական մեդիա արշավը, որն ավելի վաղ մեկնարկել էր Եվրոպական հանձնաժողովի և Կանադայի կառավարության կողմից՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով: Global Citizen միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ համագործակցությամբ անցկացվող արշավը նպատակ ունի հավաքել ֆինանսավորում և այլ տեսակի աջակցություն՝ ուկրաինացի ներքին տեղահանվածների և փախստականների կարիքները հոգալու համար:

«Stand Up For Ukraine»-ի նպատակն է մոբիլիզացնել կառավարություններին, հաստատություններին, արվեստագետներին, ընկերություններին և անհատներին ուկրաինացի հարկադիր տեղահանվածների ու փախստականների համար ֆինանսավորում և այլ աջակցություն հավաքելու համար: Արշավին արդեն միացել են արտիստներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Բոնոն, Մադոննան, Էլթոն Ջոնը, Մայլի Սայրուսը, Ադամ Լամբերտը, Սելին Դիոնը և Ալանիս Մորիսեթը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան չորս միլիոն փախստական: Լեհաստանն ընդունել է ավելի քան 2,5 միլիոն փախստականների, ինչպես նաև հումանիտար հանգույցի կարևոր դեր է կատարում՝ Ուկրաինա ուղարկելով աջակցություն ամբողջ Եվրոպայից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,